Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կորության սահմաններում ուժեղացվել է, հացահատիկների նկատմամբ մտցվել է հացահատիկների պետականացում և այլն, և այլն։ Իսկ այսօր, - վերջացնում է իր զեկուցումն ընկերը, - այդ ժամանակավոր վարչությունն ուրախ է, որ վերջապես կարող է իշխանությունը հանձնել օրինավոր կառավարությանը։ Նա իր և իր ընկերների կողմից հայտնում է, որ նոքա բոլորը պատրաստ են ամեն կերպ աջակցել կառավարությանը երկրում կարգ ու կանոն և տանելի կյանք ստեղծելու գործում։ Զեկուցման շուրջը լինելիք վիճաբանությանները հետաձգվում են հաջորդ նիստին։


Հերթի է դրվում օրակարգի երկրորդ հարցը։ Կենտրոնական ազգային խորհրդի և կառավարության կողմից հայության արդի քաղաքական կացության մասին զեկուցում է կառավարության նախագահ Ռ. Քաջազնունին։ Նա ասում է, որ հայությունն այսօր գտնվում է մի ծայրաստիճան ծանր կացության մեջ, որ նա ոչ միայն պարտված է ռազմի դաշտում բառիս սովորական իմաստով, այլ մի շարք պատճառների շնորհիվ նա ջախջախվել է անասելիորեն։


Նա այսօր մնացել է մեն-մենակ։ Չկա նույնիսկ Անդրկովկասի առերևույթային միությունը։ Մայիսի 26-ին, ասել է՝ մեր գոյամարտի ամենակրիտիկական օրերին, Վրաստանի ղեկավար սոցիալ-դեմոկրատիան լուծարեց Սեյմը և Վրաստանն իր պատմական սահմաններում անկախ հայտարարեց։ Այս քաղաքական ակտը, որը վաղուց էր պատրաստվում, բայց և որը մենք ամեն կերպ աշխատում էինք հետաձգել, մեզ թողեց մենակ երես առ երես հաղթական Թուրքիայի հետ։ Վրաստանը, - ասում է զեկուցանողը, - դառնությամբ մեր հաշվին հաշտություն կնքեց։ Բազմաթիվ փաստեր կան, որոնք այլևս կասկածի տեղ չեն թողնում, որ վրաց ղեկավար շրջաններն ուզեցին շահել և շահեցին մեր հաշվին։ Վրաստանի անկախության հռչակումից հետո պետք էր որոշել մեր արտաքին քաղաքականության գիծը։ Վրաստանի վրա հենվել այլևս անհնար էր։ Ադրբեջանը նույնպես չէր կարող մեզ համար նեցուկ լինել, նա, փաստորեն, Օսմանյան կայսրության մի պրովինցիան էր։ Դրսի որևէ օգնության վրա ևս հույս դնել հնարավոր չէր։ Ուստի մենք ստիպված էինք Բաթումում ստորագրել հաշտության այն բոլոր պայմանները, որոնք մեզ թելադրում էր Թուրքիան։ Գերմա–