Այս բոլորին միանում էր նաև տեղացիական հայրենասիրությանն ու ընդհանուր հայրենիքի գիտակցության բացակայությունը։ Ամեն մի գավառ մտահոգված էր միայն և միմիայն իր պաշտպանությամբ և իրենից դուրս ոչինչ չէր ուզամ ճանաչել։ Ոչ միայն ընդհանուր գործի համար զլանամ էին զինվորներ տալ, այլ բախտի բերմամբ իրենց շրջանում մնացած միլիարդների արժեք ունեցող հարստությունից ու ռազմամթերքից չէին ուզում ոչինչ տալ։ Այս տեսակետից մեծ չափով հանցավոր են Կարսն ու Ալեքսանդրապոլն իրենց ղեկավար շրջաններով։ Երևանի ազգային խորհրդի նախաձեռնությամբ փոքրիկ զորամասեր են ուղարկվել Ջալֆա, Նախիջևան, Շահթախթ և նույնիսկ Շարաբխանե՝ այնտեղի հսկայական հարստության գեթ մի մասը կողոպուտից ազատելու և պետք է ասել, որ այդ տեղերից ևս հաջողվել է որոշ չափով ռազմամթերք հանել։
Ապա զեկուցողը խոսում է Երևանի նահանգում ստեղծված զորամասերի պարենավորման և այստեղ ևս եղած խոշոր դժվարությունների
մասին, կանգ է առնում նաև տեղական ինքնապաշտպանության
գործի կազմակերպման վրա, ապա պատմում է Ալեքսանդրապոլի
անսպասելի անկամից հետո տեղի ունեցած հերոսական կռիվների ու
Երևանի թափած գերմարդկային ճիգերի մասին։ Այստեղ գեկուցանողն
ընդգծում է, որ այդ անհավասար կռիվն օսմանյան կուռ և կանոնավոր
բանակի դեմ մղում էին միայն Երևանի, Սարմալուի և էջմիածնի
գավառները և որ Բաշ-Ապարանի ու Սարդարապատի հաջողությունները հայությանը պարտական է այդ երեք գավառներին։
Ընկեր Արամը վերջում հայտնում է նաև այն, որ հաշտության
դաշնագիրը կնքելուց հետո Երևանը մի ամիս անընդհատ սպասեց Հայաստանի կառավարությանը, բայց որովհետև այդ կառավարությունն
ուշանամ էր, ուստի Երևանի ազգային խորհուրդը ստիպված եղավ իր
միջից կազմել մի ժամանակավոր վարչության, որը պետք է կառավարեր
երկիրը մինչև օրինական կառավարության Երևան ժամանելը: Այդ
Ժամանակավոր վարչությունը երկրում արդեն ստեղծել է որոշ կառավարական մեխանիզմ և ձեռնամախ է եղել մի քանի կարևոր և անհետաձգելի
գործերի։ Այսպես օրինակ երկրի ներսամ նոր վարչական
բաժանումներ են կատարվել, ադմինիստրացիան և միլիցիան հնարա–