Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակցել ընդհանրապես այն կառավարության մեջ, որի գլուխ կանգնած կլինի դաշնակցական պրեմիերը, կամ որում պատասխանատու պորտֆելները դաշնակցականների ձեռքում կլինեն։ Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը, սկզբունքորեն դեմ լինելով Անդրկովկասի և նրա առանձին հատվածների, ներկա դեպքում՝ Հայաստանի անկախությանը, հայտնեց, որ չի կարող մասնակցել կառավարության մեջ, իսկ սոցիալ-դեմոկրատները չկամեցան բավականանալ իրենց առաջարկված մեկ պորտֆելով և սոքա ևս հրաժարվեցին կառավարության մեջ մասնակցություն ունենալուց։ Կոալիցիոն կառավարություն կազմելու անհաջող փորձից հետո ընկեր Քաջազնունուն հանձնարարվեց մինիստրությունը կազմել պերսոնալ ձևով։ Եվ նա այսօր արդեն ունի հրավիրած զինվորական գործերի համար գեներալ Հ. Հախվերդյանին, իսկ արտաքին՝ Ալ. Խատիսյանին. մյուս պորտֆելները պիտի բաժանվեն այստեղ։ Կենտրոնական ազգային խորհրդի որոշումն է նաև, որ կառավարությունից զատ, որն իշխանության գործադիր մասն է միայն, պետք է կազմվի իշխանության նաև օրենսդրական մասը՝ պառլամենտը։ Կենտրոնական ազգային խորհուրդը սկզբում այդ պառլամենտի կազմակերպության համար ուներ մշակած որոշ ձև, բայց հետո որոշեց այդ հարցի լուծումը թողնել երկու Խորհուրդների խառը նիստին։ Դաշնակցական ֆրակցիայի անունից ընկեր Խ. Կարճիկյանն առաջարկում է պառլամենտը, որը կոչվելու է Հայաստանի Խորհուրդ, կազմել <Հայոց> ազգային խորհրդի թվի եռապատկմամբ։ Այս առաջարկը պատճառաբանվում է նրանով, որ Հայաստանի Խորհուրդը, լինելով օրենսդրական մարմին, օրգանական աշխատանք կատարելու համար անհրաժեշտաբար պիտի բաժանվի բազմաթիվ կոմիսիաների[1], իսկ կոմիսիաներում աշխատելու համար անհրաժեշտ է հմուտ և մասնագիտական պատրաստություն ունեցող ինտելիգենտների[2] որոշ կոնտինգենտ[3]։ Բացի դրանից, եթե ի նկատի ունենանք, որ կուսակցությունների ներկայացուցիչների թիվը <Հայոց> ազգային խորհրդում 12 է (6 դաշնքակցա–

  1. Հանձնաժողովների։
  2. Մտավորականների։
  3. Քանակակազմ։