ների ուշ երեկոյան 11 ժամին քաղաք ժամանելու պատճառով հանդիսավոր ընդունելությունը հետաձգվեց հետևյալ օրը ժամը 12-ին։ Հանրապետության վարչությանը, Պարսկաստանի հյուպատոսությունը, հաստատությունների, ազգությունների, օսմանյան և գերմանական կայսրությանց ներկայացուցիչները քաղաքային տանից գնացին առաջնորդարան՝ ճաշ-ընթրիք վայելելու։
Սպասված պաշտոնական հանդիսավոր ընդունելությունը չեղավ։
Ամսիս 7/20–ին, երեկոյան 6 ժամին Երևանի փոխթեմակալ
տեր Խորեն եպիսկոպոսի հետ այցելեցի Հանրապետության պաշտոնյաներին,
որոնք ընդունեցին ինձ ներքին գործերի պաշտոնյա
պարոն Արամի (փաշա) բնակարանում։ Ընդունելությանը ներկա էին
պ. պ. վարչապետ Հ. Քաջազնունին, Խ. Կարճիկյանը և Արամը
(փաշա), Թիֆլիսի ազգային խորհրդի նախագահ Ավետիս Իսահակյանը
և մի անդամ։ Նվաստս պատիվ ունեցա ողջունելու վարչությանը
հետևյալ խոսքերով.
«Ազգիս Վեհափառ Հայրապետը ողջունում և օրհնում է Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների գալուստը։ Նորին
Սրբությունը Մայր Աթոռի միաբանության հետ աղոթում է և խնդրում
Աստծու կարողությանը և հաջողությունը երկթիս վերակազմության շինարար գործում»։
Վարչապետն ու Ազգային խորհրդի նախագահը, խորին շնորհակալություն հայտնելով Ձհրդ Սրբության ուշադրության և բարի
ցանկությունների համար, խնդրեցին, համբուրելով Ձերդ Սրբության
Սուրբ Աջը, հայտնել իրենց որդիական հարգանքը։
Այնուհետև խոսվեց գաղթականների դրության և ազգիս քաղաքական հանգամանքների մասին, որ մտերմական բնավորությամբ էր և
որ բերանացի զեկուցեցի Ձերդ Սրբությանը։