օրենք, չկա դատարան, չկա իշխանություն, պետք է ստեղծել այս բոլորը։ Պետք է, վերջապես, անձամբ շրջել երկրի զանազան մասերը և տեղն ու տեղը լուծել կյանքը կասեցնող հարցերը։
Ընկեր Խ. Կարճիկյանի առաջարկը քվեարկվում է և ձայների
ճնշող մեծամասնությամբ (ընդդեմ 3-ի) անցնում։
Այս առաջարկի անկուսակցականներին վերաբերող կետին
կցվում է էսէռների ուղղումը՝ այն իմաստով, որ անկուսակցականները
պետք է ընտրվեն կուսակցությունների փոխադարձ համաձայնությամբ
և միաձայն։
Այս ուղղումը ես ձայների մեծամասնությամբ ընդունվում է.
առաջարկի մեջ հիշված կոմիսիայի <մեջ> ընտրվում են՝ Դ. Զուբյանը,
Հ. Ազատյանը, Սմբ. Խաչատրյանը, Գար. Ենգիբարյանը և Պետ. Զաքարյանը։
Խառը նիստը ցանկություն է հայտնում, որ Հայաստանի
Խորհրդի բացումը տեղի ունենա ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում։
Երևանի ազգային և Թիֆլիսի կենտրոնական խորհուրդների
զեկուցումների շուրջը տեղի ունենալիք վիճաբանությունների համար
հատուկ նիստ է նշանակվում երկուշաբթի՝ հուլիսի 22-ին։
Նիստը փակվում է գիշերվա ժամը 11-ից անց։
«Լրատու» Երևանի Հայոց ազգային խորհրդի, 23 հալիսի 1918 թ., № 6։
№ 87
Հուսիկ արքեպիսկոպոսի հայտարարությունը Ամենայն
Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին՝
ՀՀ իշխանության կենտրոնական մարմինների՝
Երևան ժամանելու և իր ունեցած ելույթի մասին
Ձեթդ Սրբության պատվերի համաձայն ամսիս 6/19ին գնացի Երևան՝ ողջունելու Հայաստանի Հանրապետության վարչության
գալուստը, որ սպասվում էր նույն օրը։ Կառավարության պաշտոնյա–