Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգային խորհուրդը կմնա Թիֆլիսում և կշարունակի վարել ամբողջ հայ ժողովրդի արտաքին քաղաքականությունը։ Այս առաջարկը մյուս կուսակցությունների կողմից չի ընդունվել և Կենտրոնական խորհուրդն իր ամբողջ կազմով արդեն փոխադրվել է երևան և եռապատկվելով վերածվել կամ վերածվելու է Հայաստանի Խորհրդի։ Սրանից հետո արդեն ժողովրդական կուսակցության համար պարզ է, որ Կենտրոնական խորհուրդը, այլևս հրապարակ գալ իբրև մի համազգային խորհուրդ, չի կարող և նրան չեն էլ ճանաչի որպես այդպիսին։ Նա իր գոյության raison detre[1] արդեն կորցրել է և անհրաժեշտ է մի նոր ձև մտածել Համազգային խորհուրդ ստեղծելու կամ որևէ կերպ ամբողջ հայ ժողովուրդը շազկապելու համար։ Ինչպես մի այդպիսի ձև, Հայ ժողովրդական կուսակցությունն առաջարկում է հետևյալը, դրսի խոշոր Ազգային խորհարդները, ինչպիսիք են՝ Վրաստանի, Ադրբեջանի, Բաքվի և այլ վայրերի Հայոց ազգքային խորհուրդները, մեկական ներկայացուցիչ ընդունել Հայաստանի Խորհրդի մեջ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Մեկական ներկայացուցիչ էլ Հայաստանի Խորհրդի կողմից ուղարկել այդ Ազգային խորհուրդների մեջ՝ նույն ձայնի իրավունքով։ Այսպիսով՝ ժողովրդական կուսակցության կարծիքով կապ հաստատված կլինի գոնե ամբողջ ռուսահայության մեջ։


Բժիշկ Գրոն[2] հարցնում է պարոն Ա. Մխիթարյանին. «Ասացեք խնդրեմ, այդպիսի դեպքում ապա ի՞նչ պիտի անեք մյուս ազգությունների ներկայացուցիչների հետ»։


Պարոն Ա. Մխիթարյան. ժողովրդական կուսակցությանը դրա մասին չի մտածել։


Ընկեր Խաչատուր Կարճիկյանը դաշնակցական ֆրակցիայի անունից հայտնում է, որ եթե համազգային խորհրդի հարց է դրվում, դա ոչ թե հայությունը շաղկապելու նպատակով է արվում, այլ կարիք եղած դեպքում հայության քաղաքական դատը վարելու համար միայն։ Դաշնակցական ֆրակցիան գտնում է, որ Թիֆլիսի Կենտրխնական Հայոց ագգային խորհուրդը, փոխադրվելով Երևան և վերածվելով

  1. «Կյանքի իմաստը» (ֆրանս.)։
  2. Գրիգոր Տեր-Հակոբյանը։