Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայաստանի Խորհրդի, պետք է լուծված[1] համարվի։ Կենտրոնական խորհրդի գաղափարն է միայն պահպանվում՝ կարիք եղած դեպքում կուսակցությունների փոխադարձ համաձայնությամբ վերականգնելու համար։


Ընկեր Ռուբեն Քաջազնունին իր խորին զարմանքն է հայտնում ժողովրդական կուսակցության առաջարկի առթիվ. «Այդ առաջարկը դուրս է օրենքի հասկացողությունից, դուրս է իրավունքի հասկացողությունից, դուրս է, վերջապես, պետականության հասկացողությունից։ Ինչպե՞ս կարող է մի բոլորովին օտար և անկախ պետության հայությունը Հայաստանի պառլամենտում ներկայացուցչություն ունենալ՝ թեկուզ և խորհրդակցական ձայնով։ Ճանաչել այդպիսի ներկայացուցչությունը՝ նշանակում է քանդել հայկական պետությունը։ Տարօրինակ է նաև առաջարկի երկրորդ մասը, այն, որով առաջարկվում է Հայաստանի պառլամենտին մյուս պետությունների սահմաններում գտնվող Հայոց ազգային խորհուրդներում ներկայացուցիչներ ունենալ։ Ո՞վ կճանաչի այդ ներկայացուցչի իրավունքները, կամ՝ որ պետությունը թույլ կտա մի օտարահպատակի նրա պետական գործերի մեջ խառնվելու, վերջապես՝ ապա Հայաստանի պառլամենտի օտարազգիները։ Այդպիսի առաջարկ ընդունվել չի կարող, որովհետև այդ առաջարկն առնվազն տարօրինակ է»։


Ընկեր Ռ. Քաջազնունու այս հայտարարությունից հետո ժոդովրդական կուսակցության այդ առաջարկի շուրջը տաք վիճաբանություններ են տեղի ունենում։ Պարոն Ա. Մխիթարյանը փորձում է պաշտպանել իրենց առաջարկը՝ պատճառաբանելով այդ նրանով, որ եթև միջազգային օրենքները, որոնց մեջ չի նախատեսված այս, ինչ–որ առաջարկում է ժողովքրդական կուսակցությունը, հայ ժողովրդի ներկա կացությանը հարմար չեն գալիս, նա կարող է չառաջնորդվել նրանցով, չէ՞ որ միջազգային օրենքներն էլ ծնունդ են առել կյանքի այս կամ այն պայմաններից։


Ընկերներ Խ. Կարճիկյանն ու Հ. Ազատյանն էլ ժողովրդական կուսակցության առաջարկին դեմ են արտահայտվում։ Ընկեր

  1. Այսինքն լուծարված։