Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սոցիալիստ-հեղափոխականները գալիս են ժողովի վերջում և հայանում են, որ իրենց ֆրակցիան ուլտիմատումի նկատմամբ մնում է նախկին կարծիքին, այսինքն՝ կողմնակից է չստորագրելուն։


Թուրքերի հետ բանակցելու համար ընտրվում են Ա. Երզնկյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Մ. Պապաջանյանը, Ա. Ստամբոլցյանը։ Նիստը փակվում է ժամը 12 և 3/4-ին։

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1 գ. 141, թ. 237-238։ Պատճեն։ Մեքենագիր։


№6

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից

30 մայիսի 1918 թ.
առավոտյան ժամը 9°°–ին

Նախագահում է Ավ. Ահարոնյանը։ Ներկա են՝ Տ. Բեկզաղյանը, Լ. Թումանյանը, Ստ. Մամիկոնյանը, Ս. Հարությունյանը, Ա. Ստամբոլցյանը, Հ. Բեկզադյանը, Ա. Բաբալյանը, Ն. Աղբալյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Մ. Հարությունյանը։


I. Կոչ հայ Ժողովրդին.


Նախագահը կարդում է պրեզիդիումի հետևյալ հայտարարությունը. «Անդրկովկասյան քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դոության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարության բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»։