Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. Երզնկյան. Կառավարությունն անհրաժեշտ է նաև պետական գույքը բաժանելու համար։ Ազգային խորհուրդը պետք է օրենսդրական մարմին դառնա, որը և կստեղծի իր կառավարությունը։ Այդ բանը կարելի է անել վաղվանից և մեր պատվիրակները կերթան և նրա անունից կբանակցեն։


Տ. Բեկզաղյան. Կառավարությունը պետք է կազմել <Սեյմի> փլուզումից հետո <օտարների հետ> հարաբերությունները մշակելու և երկիրը վարելու համար։ Բայց տարօրինակ է նմանության այն տենչը, որին հետևում ենք։ Վրացիք պատրաստի ապարատ ունեն։ Մենք անկախ Հայաստան ենք հայտարարում, բայց ինչ է նրա բովանդակությունը, անհայտ է։ Ինչ մարմնի անունից Էլ գնան մեր պատվիրակները, թուրքերը կընդունեն, ինչպես և արդեն ասել են։ Շրջահայաց լինենք՝ Ազգային խորհուրդը հայտարարենք կառավարություն՝ առանց անկախություն հռչակելու։ Մեր արտաքին գործոց վարիչը կարող է բանակցել՝ բայց ոչ անկախ Հայաստանի անունից։


Ղ. Տեր-Ղացարյան. Այդ բոլորը ձևականություններ են՝ մի ձևական ակտ կատարելու համար։ Պարզ է, որ Հայաստանի կառավարություն <պետք է> լինի ընտրված Ազգային խորհրդի կողմից։


Մ. Բունիաթյան. Որքան էլ փոքր լինի մեր հողը, բայց և այնպես պետք է ասենք՝ կամ անկախ ենք և կամ (Ռուսաստանի մի մասը։ Լոսովին և Խալիլ բեյին[1] տված թղթերով արդեն ասել ենք, որ Ազգային խորհուրդը գերագույն մարմին է։ Բայց այդ Խորհրդի կողքին պետք է մի մարմին լինի, որ վավերացնի դաշնագրերը։ 2-3 շաբաթում պետք է այդ մարմինը ստեղծենք։


Նախագահի առաջարկով որոշվում է պատվիրակություն ընտրել, իսկ վաղը որոշել, թե ում անունից ուղարկել՝ Ազգային խորհրդի, թե կառավարության անունից։


Ընտրվում են՝ Ալ. Խատիսյանը, Մ. Պապաջանյանը, Հ. Քաջազնունին։


ՈՐՈՇՈՒՄ. Որոշվում է այս մասին շիֆրով հայտնել Թ. Նազարբեկովին այն պայմանով, որ գաղտնի պահի ուլտիմատումի վերջնական ստորագրումը։

  1. Խալիլն անդրկովկասյան պատվիրակների հետ Բաթումում բանակցություններ վարող օսմանյան պատվիրակության ղեկավարն էր։