Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կան ֆրոնտ, ընդհանուր պետական և այլ հիմնակությունների, օրգանների միջոցով։ Եվ ընդհակառակը, բուռն պայքար ենք մղել այն տարրերի դեմ, որոնք աշխատում էին թուլացնել այդ ընդհանար կապը անջատման, մեկուսացման քաղաքականությամբ։


Սկզբնական շրջանում Հայոց ազգային խորհուրդը ևս վարձեր էր անում այդպիսի ճանապարհով ընթանալու իր սեպարատ ու անկախ քայլերով։ Այդ սեպարացիան, մեկուսացումը համարել ենք միշտ վնասակար ու կործանարար թե ընդհանուր դեմոկրատական և թե մանավանդ հայ ժողովրդի ամենաէական շահերի տեսակետից, ուստի աշխատել ենք, որ Ազգային խորհուրդը հեռու լինի պետական ֆունկցիաներ կատարելու իրավասությունից և նրա գործունեությունը սահմանափակվի ներքին շինարար աշխատանքով կուլտուր-կրթական խնդիրների շուրջը՝ հանուն ընդհանուր քաղաքականության և բոլոր ժողովուրդների փոխադարձ կապի ամրացման։


Բայց երբ տեղի ունեցավ անջատումը Ռուսաստանից՝ հակառակ Հայոց ազգային խորհրդի ու մասնակցության և <հռչակվեց> Անդրկովկասի անկախությունը, մեր[1] գործելակերպը դարձյալ մնաց նույնը՝ պահպանելու ընդհանուր դեմոկրատական ֆրոնտը գոնե Անդրկովկասի սահմաններում՝ բոլոր ժողովուրդների կենտրոնաձիգ ուժերի միջոցով։ Բայց այս անկախությունն էլ ի չիք դարձավ ու կազմվեցին երեք հանրապետություններ, դարձյալ հակառակ Ազգային խորհրդի ցանկության, դրությունը փոխվեց հիմնավորապես։


Փաստը մնում էր փաստ, և Ազգային խորհրդին մնում էր կամ Երևան գնալ ու դառնալ միայն այդ «անկախ» հայության լիազոր մարմինը, կամ նորից շարունակել մնալ իբրև ընդհանուր հայության ներկայացուցչություն։ Մենք գոնե և մեզ հետ ուրիշներն այն կարծիքին էինք, որ Ազգային խորհուրդը պիտի շարունակեր մնալ ընդհանուր կովկասահայության ներկայացուցչություն։ Եթե արտաքին ուժերը բռնի միջոցներով բաժան-բաժան արին հայ ժողովրդին, Ազգային խորհուրդը կամովին իրեն մասնատման չպետք է ենթարկեր։ Մեզ համար ժողովուրդ էր ոչ միայն Երևանի շրջանում եղած հայությունը, այլև

  1. Այսինքն՝ սոցիալիստ-հեղափոխականների։