Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լիդերով։ Այդպես վարվել՝ կնշանակեր բոյկոտի ենթարկել հայ դեմոկրատիան և թողնել նրան մենակ պատմական ծանր ու օրհասական օրերում։


Սակայն Ազգային խորհրդին մասնակցելով մենք չենք դավաճանել մեր սկզբունքներին և աշխատել ենք տալ նրան այն ուղղությունը որ, մեր կարծիքով, կարող էր փրկել հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Այդ ուղղությունն ընդհանուր դեմոկրատական ֆրոնտ պահպանելու անհրաժեշտությունն էր՝ գլխավորապես ինքնապաշտպանության հողի վրա։


Ռուսաստանի հետ անխզելիություն, կովկասյան բոլոր ազգերի դեմոկրատիաների հետ համերաշխ ու կոնտակտ գործունեություն և ինքնապաշտպանություն արտաքին ու ներքին հակահեղափոխական թշնամիների դեմ։ Ահա այս է եղել մեր գործունեության ուղին, գիծը Ազգային խորհրդում։ Եվ որքան Հայոց ազգային խորհուրդը հավատարիմ է մնացել այս հիմնական նպատակներին, այնքան նա ընդհանուր հեղափոխական, դեմոկրատական գործ է կատարել և այնքան աջակցություն է գտել մեր կողմից։


Եվ պետք է խոստովանել, որ Ազգային խորհուրդը բոլոր կարդինալ խնդիրներում՝ թե ինքնապաշտպանության և՛ անդրկովկասյան, և՛ այլ անկախություններ հայտարարելու գործերում չի շեղվել վերը գծած ուղիից ու ընթացքից։ Նա միշտ աշխատել է ամուր պահել կապը Ռուսաստանի և կովկասյան ժողովարղների միջև։ Եթե չի հաջողվել այդ ու հակառակ դրություն է ստեղծվել, այդ կատարվել է ընդդեմ նրա կամքի ու ցանկության՝ արտաքին ու ներքին կենտրոնախույս տարրերի շնորհիվ Իհարկե, այս դրությունը եղել է արդյունք ոչ <թե> Ազգային խորհրդի բոլոր տարրերի հեղափոխականության, այլ ժողովրդի պայմանների շնորհիվ։ Հայ ժողովրդի, այսպես կոչված, ազգային քաղաքականությունը նույնանում էր ընդհանուր դեմոկրատական քաղաքականության հետ։


Որքան ընդհանուր դեմոկրատական քաղաքականությունը զորեղանար ու ամրանար, այնքան ապահովված կլիներ և հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ու նրա քաղաքական ապագան։ Ու մենք շարունակ ձգտել ու աշխատել ենք պահպանել ընդհանուր դեմոկրատա–