Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսքան փոքր տարածություն ունեցող պետության մեջ փրկություն էին փնտրում Սարմալաի, Ղամարլուի, Կարսի, Ղարաքիլիսայի և այլ շրջանների փախստական հայերր։ Եվ որովհետև թշնամին գրավել էր մեր երկրները հունձքից առաջ, այդ գաղթականներս կերակրվամ էին բացառապես փոքրիկ Հայաստանի աղքատիկ պաշարով, որը երբեք չէր կարող գոհացնել բնիկ ազգաբնակչության կարիքները։ Այսպիսի պայմաններում էր, որ Հայաստանի կառավարությունը և Ազգային խորհուրդը երկիր մտան։


Հուլիսի 19-ին մենք Երևանում էինք։ Երբեք չեմ մոռանա այդ օրը։ Խանդավառ հասարակությունը զորքերով դիմավորեց իր անդրանիկ կառավարությանն ու Խորհրդի անդամներին։ Երևանի ազգաբնակչությանը շունչ առավ, որովհետև տաճիկ և գերմանացի սպաների ուղեկցությամբ Երևան էր գալիս իր կառավարությունը, որը պիտի փրկեր ժողովրդի մնացորդին վերահաս վտանգից։


Ո՞վ էր մտածում այդ օրը, թե գերմանական և տաճկական բանակները պիտի ջախջախվեին, ու մենք հնարավորություն պիտի ստանայինք լայնացնելու մեր սահմանները և կանոնավոր պետության հիմքերը դնելու։ Ամենքի միտքը մի բան էր միայն՝ ազատվել կոտորածից ու սովից։


Չնչին միջոցներով, բայց գերմարդկային ճիգերով Արամին հաջողվել էր երկրում կարգ և ապահովություն ստեղծել։ Ինքը դիկտատոր էր՝ սիրված ժողովրդի ու զորքի կողմից։ Արդեն ամիսների ընթացքում Արամն ազատարար հրեշտակ էր եղել այս մի բուռ ժողովրդի համար։ Սարդարապատի կռիվների կազմակերպողը, գաղթականության տեղավորողը, զորքին պարենավորողն ու ոգևորողը նա էր։ Իր հետ ունենալով Երևանի ազգային խորհրդի համեստ և աշխատունակ անդամներին՝ նա կարողացել էր այս փոքրիկ երկրամասում իրավակարգ հաստատել։


Ազգային խորհուրդը երբ տեղ հասավ, մեր առաջին գործը եղավ լրացնել նրա կազմը և տեղ տալ նաև ազգային <փոքրամասնությունների> ներկայացուցիչներին։


Որոշվեց եռապատկել Ազգային խորհրդի անդամների թիվը, որով պիտի լինեին 18 դաշնակցական պատգամավորներ, 6 ժոդովր–