Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց վերջին տեսակետը, անշուշտ, որոշ ճշմարտություն պարունակում էր իր մեջ։ Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե այդ րոպեին մեջտեղ գար ազգային մի նոր ուժ, որը կարողանար, առավել կամ պակաս ձեռնհասությամբ, փոխարինել Հ. Յ. Դաշնակցությանը։ Այդպիսի ուժ գոյություն չուներ դժբախտաբար. Հայ ժողովրդական կուսակցությունը (թիֆլիսցի սահմանափակ թվով մտավորականների ու քաղքենիների մի խմբակցություն) այդ ուժը չէր։


Հ. Քաջազնունիի բոլոր ջանքերը՝ միջկուսակցական կառավարություն ստեղծելու, ի դերև ելան, ժողովրդականները համառ կերպով մնացին իրենց տեսակետի վրա։ Նրանց հաստատակամությանը նպաստում էր և այն հանգամանքը, որ Ազգային խորհուրդը չյուրացրեց Երևանի ու Թիֆլիսի համար ջոկ-ջոկ կառավարություններ կազմելու ծրագիրը, ժողովրդականները չէին ուզում հեռանալ Թիֆլիսից։


Ի վերջո, երկար բանակցություններից հետո Հ. Քաջազնունիին հաջողվեց կյանքի կոչել հետևյալ կազմով կառավարություն, վարչապետ՝ ինքը՝ Հ. Քաջազնունին, արտաքին գործերի նախարար՝ Ա. Խատիսյան, ներքին գործերի՝ Արամ, ելևմտական՝ Խ. Կարճիկյան, զինվորական՝ Հ. Հախվերղյան։ Վերջինը միայն անկուսակցական էր, մյուսներն անդամ էին Հ. Յ. Դաշնակցության։


Կառավարությունը կարգավորեց մի շարք ընթացիկ խնդիրներ. Վրաստանի կառավարության մոտ դիվանագիտական ներկայացուցիչ նշանակեց Ա. Ջամալյանին, հուլիսի 2-ին վրացական կառավարության հետ կնքեց համաձայնություն 200 միլիոն անդրկովկասյան նոր բռներ բաց թողնելու մասին, որից 120 միլիոնը պիտի տրվեր Հայաստանին, իսկ ութսունը՝ վրացիներին, դրեց Հայկական կորպուսի գույքերը Երևան փոխադրելու, ինչպես նաև անդրկովկասյան ընդհանուր գույքերի բաժանման խնդիրը, կապեր հաստատեց գերմանականի ավստրկական և թուրքական ներկայացուցիչների հետ, նշանակեց Կ. Պոլսի խորհրդաժողովի անդամներ և այլն։


Բաթումի խորհրդաժողովից հետո Դերմանիայի ներկայացուցիչ զորավար ֆոն Կրեսսը հայտնեց, որ հունիսի 25-ին Կ. Պոլսում պետք է գումարվի մի խորհրդաժողով՝ մասնակցությամբ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի, Թուրքիայի և կովկասյան