իրենց բարեկեցությունը հայ ժոտւվրդի դիակների վրա հաստատոց, հայ ժողովրդի գոյությանը թշնամի ...
Անկախության առաջին իսկ օրից վրաց կառավարությունն ու
հասարակական կարծիքը սկսեց զարմանք ու զայրույթ արտահայտեը
որ «գերիշխան Վրաստանի» հողի վրա շարունակում է մնալ օտար
պետության մի իշխանություն։ Հայերին ուղղվում էին աներկդիմի խոսքեր,
թե նրանց տեղը Թիֆլիսը չէ, այլ Երևանը։ Եվ այդ այն պահին,
երբ ամեն հաղորդակցության Երևանի հետ կտրված էր և Լոռի ու
Փամբակի ձորերում թուրքերն ու տեղական մահմեդականները մաքրագործում
էին հայկական գյուղերը։
Ծանր էր կացությունը։ Եվ հենց որ հաշտարար պատվիրակությունը
Բաթումից վերադարձավ, Հայոց ազգային խորհուրդը
ձեռնարկեց Հայաստանի կառավարության կազմակերպմանը՝ հրավիրելով վարչապետության Հ. Քաջազնունիին։ Այստեղ էլ բացվեց
անակնկալ դժվարություն. (Հայ) ժողովրդական կուսակցությունը, Ա.
Պապաջանյանի գլխավորությամբ, կտրականապես մերժեց (Հ.) Քաջազնունիի առաջարկը՝ մտնել նախարարության[1] մեջ։ ժողովրդականները բաց արին կատաղի պայքար Հ. Ց. Դաշնակցության դեմ՝
պահանջելով, որ սա քաշվի ասպարեզից և իշխանությանը հանձնվի
իրենց։ Երկու հիմնավորում էին առաջ քաշում նրանք մամայի և հրապարակային ժոդովների մեջ։ Նախ՝ Դաշնակցությանը, իր վարած
քաղաքականությամբ, առհասարակ, պատասխանատու էր հայ ժողովրդի
գլխիին եկած աղետների համար։ Երկրորդ՝ թուրքերի հետ ընղհանուր
լեզու գտնելու համար անհրաժեշտ էր նոր աժ հրապարակ հանել
և այդ նոր աժը ժողովրդական կուսակցությունն էր, որին և պետք
էր հանձնել կառավարության կազմելը։
Դժվար չէր տեսնել, որ նման խնդիրներ հարուցանելիս ժողովրդականների
մեջ խոսում էր, ավելի շատ, կիրքը կամ պատասխանատու
վայրկյանին գործից խասափելու ցանկությանը, որովհետև
վերջին 10-15 տարվա ազգային-քաղաքական բոլոր կարևոր գործերում
Հ. Յ. Դաշնակցության կողքին, իսկ շատ անգամ և նրանից առաջ,
քայլում էին հենց իրենք՝ ժողովրդականները։
- ↑ Այսինքն՝ կառավարության։