Հասարակությունն առանձնապես ջերմ ընդունելություն ցույց տվեց գերմանացի սպաներին։
Երեկոյան տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին
ներկա էին Թիֆլիսի և Երևանի Ազգային խորհարդների և կառավարության անդամները, ռուս, ուկրաինացի ու մահմեդական ազգաբնակչությունների ներկայացուցիչները, պարսկական հյուպատոսը, գերմանական
և թուրք սպաները։ Արտասանվեցին բոլորի կողմից ողջույնի
ճառեր, որոնց պատասխանեց Հ. Քաջազնունին. «Մեր պետությունը,
ասաց նա, - ի միջի այլոց կոչվում է ոչ թե հայկական, այլ Հայաստանի
Հանրապետության։ Այդ ցույց է տալիս, որ մեր պետությանը հայրենիք
է նրա մեջ ապրող բոլոր ժոդովարդների համար»։
Հանդեսը տևեց մինչև աշ գիշեր։
Հաջորդ օրը սկսվեցին պետական աշխատանքները։ Կառավարությանը
հայրենի հողի վրա անցավ գործի։ <...>
Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Փարիզ, ՀՅԴ Ամերիկայի ԿԿ-ի
հրատ., 1928, էջ 155-160։
№ 103
Արշամ Խոնդկարյանի հուշերը Հայոց ազգային
խորհրդի՝ Երևան տեղափոխվելու մասին
<...> Մեկնելով այն իրողությունից, որ Հայաստանի նորաստեղծ հանրապետությանն ամփոփելու է իր մեջ հազիվ կեսն անգամ
Ռուսաստանի հայության, որով <Հայոց> ազային խորհուրդը
Երևան տեղափոխելու դեպքում մյուս կեսը մնալու է առանց քաղաքական ղեկավարության, Ստ. Մամիկոնյանը (Ազգային խորհրդի անկուսակցական
անդամ) այն կարծիքն էր պաշտպանում, որ Ազգային
խորհուրդը չպետք է լքի համազգային մարմնի իր հանգամանքը և գոհանա
միայն «Արարատյան Հայաստանով»։ Այստեղից բխում էր նաև
այն կոնկրետ առաջարկը, որին միացանք մենք՝ սոցիալիստ-հեղափոխականներս, թե Երևան գնալուց ու այնտեղ Պետական խոր–