Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոր կառավարություն կազմի՝ տեղափոխելով այնտեղ, որտեղ մեր ժողովուրդն է։


Գեներալ Մ. Արեշով. Ռազմական տեսակետից անհրաժեշտ է, որ զինվորական մինիստրը լինի անկուսակցական և մասնագետ զինվորական։


Նիստը փակվում է ժամը 11 և կեսին՝ շարունակությունը թողնելով հետևյալ ժողովին։

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 239 և շրջ., 240 շրջ-241 շրջ.։ Պատճեն։ Մեքենագիր։


№7

Հայոց ազգային խորհրդի գործառույթների խնդրի

քննարկումը Հայրենակցական միությունների

վարչությունների ընդհանուր ժողովում

30 մայիսի 1918 թ.


30-ին մայիսի 1918 թ. կայացավ Հայրենակցական միությունների վարչությունների ընդհանուր ժողովը, որը նախագահում էր Միք. Ղարաբեկյանը։ ժողովին ներկա էին միայն 22 ներկայացուցիչներ՝ Ախալցխայի, Ախալքալաքի, Գանձակի, Ղազախ-Շամշադինի, Ղարաբաղի, Լոռու, Շամախի-Գյոկչայի, Նոր Բայազետի հայրենակցությունների կողմից։ Նիստի օրակարգն էր. ա) Միջոցների խնդիրը և բ) Միության վերաբերմունքը դեպի <Հայոց> ազգային խորհուրդը։ <...> Անցնելով օրակարգի երկրորդ կետին՝ նախագահը հայտնում է, թե, նախքան որոշելը մեր վերաբերմունքը դեպի <Հայոց> ազգային խորհուրդը, անհրաժեշտ է քննել այն հարցը, թե ինչպե՞ս պիտի լինի Ազգային խորհուրդը, ի՞նչ սահմաններում պետք է կատարվի նրա իշխանությունը, արդյո՞ք պետք է կապված լինի նա տերիտորիայի հետ, թե՞ կարող է կապված չլինել և, վերջապես, ի՞նչ հարաբերությունների մեջ պիտի լինի Ազգային խորհուրդը հայ ժողովրդի զա–