նազան հատվածների հետ։ «Երբ այս բոլոր հարցերին ժողովը կտա բավարար պատասխաններ, - բացատրում է պարոն Մ. Ղարաբեկյանը, - այն ժամանակ միայն կարելի կլինի զբաղվել Ազգային խորհրդի կազմի քննությամբ»։ ժողովը որոշում է. «Նախևառաջ քննել վերոհիշյալ հարցերը և ապա անցնել Ազգային խորհրդի կազմի խնդրին»։
Այնուհետև նախագահը հարցը դնում է քննության ու բաց է
անում վիճաբանությաններ, որոնց մասնակցում էին՝ պպ. Լեոն, Տեր–
Հովհաննիսյանը, Հ. Համբարձումյանը, Ս. Լազարյանը, Ա. Տեր–
Բարսեղյանը, Մարգար Ավետիսայնը, Ս. Աբովյանը, Մ. Դարբինյանը
և Մ. Ղարաբեկյանը։ Պարոն Լեոն բացատրում է, որ այն հարցին,
թե ինչպե՞ս պիտի լինի Ազգային խորհուրդը, կարող է ամենալավ
պատասխանը լինել հայ ժողովրդի ներկա վիճակը։ «Ազգային խորհուրդը
պիտի լինի մի մարմին, որը, օժտված լինելով բոլոր իրավունքներով և
բոլոր պարտականություններով, համապատասխանի հայ ժողովրդի ամբողջությանը, վարի նրա դատը և կառավարի հայ ժողովրդի
ներքին գործերը, իսկ տերիտորիայի, տեղի խնդիրը, - ասում է սվարոն
Լեոն, - երկրորդական է, աստի չի կարող էապես կապվել Ազգային
խորհրդի գործունեության հետ»։ Պարոն Տէր-Հովհաննիսյանը
միանում է Լեոյի տեսակետին։ (Հ.) Համբարձումյանը գտնում է, որ Ազգային խորհուրդը պետք է ամեն կերպ խուսափի ինքնուրույն, սուվերեն
պետության ֆունկցիաներ <վարելուց>, որ նա երբեք չպետք է վստահանա հայտարարել Հայաստանի անկախությունը, որն անպայման
կորստաբեր կլինի իր հետևանքներով, չպետք է վարի արտաքին
պետական քաղաքականության, այլ միայն հայ ժողովրդի ներքին գործերը
և որ Ազգային խորհրդի գործունեությունը չի կարող կապված
լինել տերիտորիայի հետ՝ նա վարում է հայ ազգի դատը և գտնվում է
այնտեղ, որտեղ հարմար կլինի և հնարավոր, նրա հեղինակությունը
տարածվում է ամբողջ հայ ժողովրդի վրա, նա գործում է իր նախկին
իրավասության սահմաններում։ Պարոն Ս. Լազարյանը գտնում է, որ
Ազգային խորհուրդը պետք է լինի, համենայնդեպս, պատասխանատու
մի մարմին՝ որպես պառլամենտ։ Ա. Տեր-Բարսեղյանը հայտնում
է այն միտքը, որ անհրաժեշտ է Ազգային խորհուրդն այնպես բարեփոխել,
որ նա, գործելով իր նախկին ֆունկցիաների շրջանակում,