Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա ինձ հարցրեց, թե ես ի՞նչ էի մտածում այդ մասին։ Պատասխանեցի, թե քանի որ Հայաստանն անկախ է, ուրեմն՝ թաթարներդ ևս, որպես հպատակ, իրավունք անեն մասնակցելու տողանցին։


բ) Ի՞նչ սրահի մեջ պիտի լինի ընդունելությանը։


Ես ասացի, թե Խորեն սրբազանն ինձ առաջարկեց, որ ընդունելությունը լինի Առաջնորդարանում։ Ես համաձայների, որովհետև հարմարագույն տեղ է։


գ) Կարո՞ղ եմ Ղամարլուի, Վադարշապատի, Քանաքեռի հեծելազորի, թնդանոթաձիգների, լեռնային մարտկոցների գնդերը ես բերել տալ Արամի անունով։


Արամը պատասխանեց.


- Կարող ես՝ պատրաստած ծրագրիդ համաձայն։ Հաջողություն։


Դրա վրա բաժանվեցինք։ Հեռախոսեցի իսկույն բոլոր գնդերի պետերին՝ հադորդելով նրանց կառավարության ժամանումը և հրամայեցի Արամ փաշայի անունից՝ ուղարկել ամեն գնդից մի վաշտ։ Հետո գնացի Շեյխ-ալ-իսլամի մոտ, որը, ըստ սովորության, ինձ լավ ընդունեց։ Երբ ասացի, թե կառավարությանը գալիս է, նա շատ ուրախացավ և խնդրեց թույլ տալ իրեն գնալ ընդառաջ։


Նայն րոպեին ներս մտան թաթարների պետերը, որոնց Շեյխ–ուլ-իսլամը հադորդեց Հայաստանի կառավարության գալուստը Երևան։ Ներկա երեք պետերը հայտնեցին, որ իրենք ես պարտական էին գգամ մասնակցելու ընդունելությանը և պատրաստ են մեզ տրամադրել իրենց բոլոր ձիավորներին։


ժամը 3-ին[1] Աբովյան պողոտայի սկզբից մինչև Սուրբ Սարգսի Առաջնորդարանը <պողոտայի> երկու կողմում կանգնած էին նշանակված վաշտերը։ Թաթարներից կային 10-ի մոտ ձիավորներ, որոնք գրավել էին իմ նշանակած տեղերը։ Արամը հասավ ինքնաշարժով և հադորդեց, թե կառավարությանը գալիս է։ Հրամայեցի զինվորներին.


— «Պատրաստ կաց»։

  1. Ա. Շահխաթունին շփոթում է. ՀՀ իշխանության մարմինները Երևան Են ժամանել 1918 թ. հուլիսի 19-ի երեկոյան։