Մի քանի վայրկյանից հետո գլխավոր պողոտայի անկյունից երևաց կառավարական խումբն ինքնաշարժերով։ Ես հրամայեցի.
— Հանդիսավոր տողանց, պատրաստ, հանդարտ. պատվի առ։
Ես, մերկացնելով իմ սուրն ու ինձ հետ ունենալով հեծելազորից
հիսուն հոգի, մոտեցա քառասմբակ կառավարության կազմին։ Ես խոնարհեցրի
իմ սուրը Հայաստանի նախարարապետի առջև, մինչդեռ իմ
ձին բարձրացած էր երկու ոտքի վրա։ Ես ասացի հետևյալը.
— Ձերդ բարձր գերազանցություն, որպես Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի զինվորական հրամանատար, ողջանում
եմ ձեր գալուստը և արտահայտում այն, ինչ-որ այս րոպեին ապրում
եմ։ Անսահման երջանիկ եմ, որ դարերից հետո առաջին սպան եմ, որ
խոնարհեցնում է իր սուրը իր կառավարության առջև։ Այս սրի վրա,
որը ժառանգել եմ պապերիցս, փորագրված է հետևյալը. «Առանց կարիքի
մի մերկացնի ինձ, բայց երբ մերկացրիր, հպարտությամբ և
պատվով դիր իր պատյանի մեջ»։ Այս վայրկյանին ես հպարտությամբ
դնում եմ սուրս իր պատյանի մեջ և դուրս կհանեմ այն ժամանակ, երբ
Դուք ինձ հրամայեք պաշտպանել մեր աննման հայրենիքը։
Հ. Քաջագնունին շատ հուզված պատասխանեց և համարյա
զսպում էր իր արտասուքը։
Շքախումբը շարունակեց իր երթը դեպի առաջ։
Այսպես եղավ Հայաստանի առաջին կառավարության մուտքը
Երևան։
«Հայրենիք» ամս. (Բոստոն), 1959, սեպտեմբեր, էջ 91-93։
№ 105
Արշալույս Աստվածատրյանի հուշերը Արամ Մանուկյանի
գլխավորած Երևանի տեղական իշխանության մասին
Մինչև Հ. Քաջազնունու՝ Թիֆլիսում կազմած կառավարության Երևան
գալը Երևանում գործում էր Արամի նախագահությամբ ու
գլխավորությամբ կազմված կառավարություն՝ Վարիչների մարմինը,
որն ուժեղացված կազմով փոխարինել էր Հատուկ կոմիտեին։ Նախա–