Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեի նիստերին, իսկ նրա առօրյա աշխատանքներին երբեք չէին մասնակցում։ Մնացած երեք հոգին այլևս ֆիզիկական հնարավորություն չունեին ընդառաջելու ոչ սովորական արագությամբ զարգացող երկրի պահանջներին։


Կենսական պահանջ էր հատուկ կոմիտեի վերակազմությունը։ Այդ հարցը Արամը դրեց նախ Հատուկ կոմիտեի և ապա Ազգային խորհրդի առջև։ Որոշվեց հատուկ կոմիտեի տեղ կյանքի կոչել ժամանակի ու երկրի պահանջներին համապատասխանող մի նոր մարմին։ Այդ գործը, բնականորեն, հանձնվեց Արամին, որը և Ազգային խորհրդի հավանությամբ կազմեց այդ նոր մարմնի անդամների ցանկը։ Այդ մարմինը կոչվեց Վարիչների մարմին։ Անդամներն էին՝ նախագահ և զինվորական գործերի վարիչ՝ Արամ, ներքին գործերի վարիչ՝ Սահակ Թորոսյան, պարենավորման վարիչ՝ Մկրտիչ Մուսինյան, ելևմտական վարիչ՝ Հովհաննես Մելիքյան, ինքնապաշտպանության վարիչ՝ Արշալույս Աստվածատրյան, ապա քիչ հետո Մարմնի կազմի մեջ մտան բժիշկ Հ. Տեր-Միքայելյանը (Օվի) և Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) նախկին քաղաքագլուխ Ս. Կամսարականը։


Վարիչների մարմինը, փոխարինելով հատուկ կոմիտեին, մնաց իշխանության գլուխ մինչև Թիֆլիսում կագմված Հայաստանի ազգային խորհրդի և կառավարության Երևան գալը։ <...>


«Հայրենիք» ամս. (Բոստոն), 1964, հուլիս, էջ 74-76։