Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գահը և զինվորական վարիչը Արանն էր։ Նախքան վերջին պաշտոնը հանձն առնելը՝ նա ցանկության հայտնեց, որ այդ պաշտոնը տրվի մի հեղինակավոր զինվորականի։ Այդ ցանկությանը Արամը հայտնում էր նախ որովհետև շատ էր ծանրաբեռնված ու ֆիզիկապես հնարավոր չէր անեն տեղ հասնել և ապա նախատեսան էր, որ զինվորականների շրջանում (հատկապես սպայության վերին խավերի մեջ) խոսք ու զրույց էր լինելու և ոչ ցանկայի տրամադրաթյաններ էին ստեղծելու։ Արամին ընտրողները չհարգեցին նրա այդ առաջարկը՝ քաջ գիտակցելով, որ այն պայնաններան ոչ-ոք չէր կարող փոխարինել նրան ու կատարել նրա գործը։ <..>


Հատուկ կոնիտեն որոշ իմաստով հայոց առաջին ազգային կառավարությունն էր, որ ծնունդ առավ Երևանի Հայոց ազգային խորհրդից, որն Արարատյան դաշտի և հարակից գավառների գերագույն մարնինն էր՝ մի տեսակ պառլամենտ։


Հատուկ կոմիտեի աշխատանքները տևեցին երեք-չորս ամիս։ Վերը տեսանք, թե ի՞նչ պայմաններում և ի՞նչ նպատակով ստեղծվեց այդ կոմիտեն։ Երեք-չորս ամսվա ընթացքում Հատուկ կոմիտեն կատարեց իր վրա դրված պարտականությունները՝ որքան որ թույլ էին տալիս ժամանակի պայմանները։ Նրա միջոցով Արամի գլխավորությամբ դրվեց մեր ազգային-պետական կյանքի առաջին հիմնաքարը։ Հատակ կոմիտեն փոքրակազմ մարմին էր, որը նույնպես ժամանակի պահանջ էր։ Նրա կորիզը, ինչպես հիշվեց[1], կազմում էին երեք հոգի[2]. Հայ զինվորական մարմնի ներկայացուցիչը[3] և նահանգական կոմիսարը[4], որոնք, իրենց պաշտոնի բերումով, Ազգային խորհրդի որոշումով նույնպես Հատուկ կոմիտեի անդամներ էին, Հատուկ կոմիտեի նիստերին, որ տեղի էին ունենում գրեթե ամեն երեկո, կանոնավոր կերպով մասնակցում էին սկզբնական շրջանում։ Կարճ ժամանակից հետո նրանք, ամբողջովին զբաղված լինելով իրենց հաստատությունների գործերով, դադարեցին մասնակցել Հատուկ կոմի–

  1. Տես «Հայրենիք» ամս. (Բոստոն). 1964, ապրիլ, էջ 67-80։
  2. Խոսքն իր, Արամ Մանուկյանի և Մկրտիչ Մուսինյանի մասին է։
  3. Հովակիմ Մելիքյանը։
  4. Մահակ Թորոսյանը։