Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողովը որոշում է օրակարգի մյուս կետը քննելու համար գումարել արտակարգ նիստ, որը և նշանակել վաղը՝ ուրբաթ, մայիսի 31–ին, երեկոյան ժամը 6-ին։ Նիստը սկսվում է ժամը 6 1/2-ին, փակվում ժամը 9 1/2-ին։

Նախագահ
Անդամներ՝ Ա. Տեր-Բարսեղյան
Ստ. Դավթյան
Քարտուղար՝ Հ. Համբարձումյան

ՀԱԱ, ֆ. 245, ց. 3, գ. 4, թ. 45,46-48 շրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։

№8

Տեղեկատվություն «Հորիզոն» թերթում՝ Հայոց

ազգային խորհուրդը Երևան տեղափոխելու մասին

1 հունիսի 1918 թ.[1]

Մեզ հաղորդում են, որ <Հայոց> ազգային խորհուրդը մտադիր է, հենց որ այդ հնարավոր դառնա, տեղափոխվել Երևան՝ Արարատյան Հանրապետության մայրաքաղաքը։

«Հորիզոն», 1 հունիսի 1918 թ., № 104։


№9

Վրացական «էրթոբա» թերթը Թիֆլիսից Հայաստանի և Ադրբեջանի իշխանության կենտրոնական մարմինները հեռացնալու մասին՝ արտատպված «Հորիզոնում»

1 հունիսի 1918 թ.[2]

Ինչպես գիտենք, հրատարակվեց Ադրբեջանի անկախությունը։ Հրատարակվեց նույնպես Արարատյան անկախ հանրապետությունը,

  1. «Հորիզոն» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։
  2. «Էրթորա» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։