գործերը՝ պատասխանատու լինելով ամբողջ ժողովրդի առաջ»։ Դրվելով քվեարկության՝ այս բանաձևն ընդունվում է միաձայն։
Հ. Համբարձումյանն առաջարկում է հետևյալ բանաձևերը. 1)
Ագգային խորհուրդը գործում է իր նախկին իրավասության սահմաններում։ 2) Ագգային խորհուրդը խուսափում է պետական քաղաքականություն վարելուց։ 3) Ազգային խորհրդի գործունեությունը տերիտորիայի հետ
կապված լինել չի կարող։ 4) Ազգային խորհուրդն իր հեղինակաթյունը
տարածում է ամբողջ հայ ժողովրդի վրա։ Մ. Դարբինյանն
առաջարկում է (Հ.) Համբարձումյանի բանաձևի առաջին կետը դուրս
հանել և քվեարկության չդնել՝ ապացուցելով, որ այդ հակասում է մյուս
կետերին, մասնավորապես պարոն Լեոյի առաջարկությանը։ Հ.
Համբարձումյանը բացառում է այդ հակասությանը և պնդում է, որ բանաձևն ամբողջովին պիտի քվեարկության դրվի։ Ենթարկվելով քվեարկության՝ (Հ.) Համբարձումյանի բանաձևի առաջին կետը, ստանալով
միայն ինը դրական ձայն, հայտարարվում է տապալված։ Երկրորդ կետը, ստանալով ձայների մեծամասնությունը, համարվում է ընդունված։
Երրորդ կետը, ստանալով բոլոր դրական ձայներն ընդդեմ մեկ ձեռնպահի, հայտարարվում է ընդունված և չորրորդ կետը, ստանալով ձայների մեծամասնությունը, համարվում է նույնպես ընդունված: Այս քվեարկությունից հետո Մ. Դարբինյանը բացատրում է, որ բանաձևի
չորրորդ կետը նույն միտքն է վերարտադրում, ինչ-որ ասված է սվարոն Լեոյի բանաձևի մեջ, ուստի այդ կետը պետք է դուրս ձգել և համարել չնդունված։ Նախագահ (Մ.) Ղարաբեկյանը փորձում է, համաձայն Մ. Դարբինյանի բացատրության, 4-րդ կետի վերաբերմամբ
հարցը նորից դնել քվեարկության, իսկ Հ. Համբարձումյանը բողոքում
է դրա դեմ՝ բացատրելով, որ մի անգամ կատարված քվեարկությունից
հետո անհնարին է միևնույն հարցը նորից դնել քվեարկության։ Համաձայն
վերջին հայտարարության՝ կրկնակի քվեարկությանը չի կատարվում։
Պարոն Մ. Դարբինյանը խնդրում է մուծել արձանագրության մեջ
իր հետևյալ առանձին կարծիքը. «Հ. Համբարձումյանի
ռեզոլյուցիայի[1] 4-րդ կետը գտնում եմ միանգամայն ավելորդ, որովհետև այդ մասին I կետում (այսինքն՛ Լեոյի առաջարկի մեջ) ասված է»։
- ↑ Բանաձևի։