Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№10

Վրաստանի կառավարության գրությունը

Հայոց ազգային խորհրդի նախագահին

1 հունիսի 1918 թ.
Թիֆլիս

Վրասաանի կառավարությունն ինձ լիազորել է հաղորդելու Ձեզ, որ Վրացական Դեմոկրատական Հանրապետության տարածքում, անկասկած, անթույլատրելի է օրենսդիր և վարչական գործառույթներով օժտված որևէ այլ քաղաքական մարմնի գոյությունը, որովհետև այդ կնշանակի վրացական ժողովրդի ինքնիշխան իրավունքների խախտում։

<Կառավարության> նախագահի պարտականությունները
կատարող, ռազմական նախարար՝ Գ. Գեորգաձե
<Կառավարության> գործերի կառավարիչ[1]

ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 17, թ. 7։ Բնագիր։ Մեքենագիր։ Թարգմանություն ռուսերենից։


№11

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից

1 հունիսի 1918 թ.


Ներկա էին՝ Տ. Բեկզադյանը, Ստ. Մամիկոնյանը, Դ. Տեր-Մինասյանը, Ավ. Ահարոնյանը, Մ. Հարությունյանը, Խ. Կարճիկյանը, Ա. Բաբիսլյանը Ա. Ստամբոլցյանը։


< ..> II. Երկրորդ խնդիրը դրվում է անկախության հարցը։ Որոշվում է սպասել <Բաթումում գտնվող> պատվիրակության[2] գա–

  1. Ստորագրությանն անընթեռնելի է։
  2. Ալեքսանդր Խատիսյանը, Հովհաննես (Ռաբեն) Քաջագնունին և Միքայել Պապաջանյանը թուրքական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար 1918 թ. մայիսի 29-ին Հայոց ազգային խորհրդի հանձնարարությամբ մեկնել էին Բաթում։