Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուն, քանի որ նրանք վաղը չէ մյուս օրը հասնելու են այստեղ[1]։ Առաջարկվում է կազմել մի մասնաժողով՝ անկախության ակտը մշակելու բազմակողմանիորեն, <վերջինի> ձևը, բովանդակությունը և տեղը որոնելու։ Ընդունվում է այդ առաջարկը և ընտրվում են Ս. Հարությունյանը, Ստ. Մամիկոնյանը, Սիր. Տիգրանյանը՝ վերջինիս համարելով մասնաժողովի նախագահ։


III. Սահմանափոխման հարցը. Նախագահ[2]. Այղ խնդիրը մինչև օրս պատահական բնույթ է կրում, բայց, ինչպես երևում է, դա մտնում է օսմանյան մտադրությունների և պահանջի մեջ, ուստի պետք է այդ խնդիրը լուծել կոմպետենտ[3] անձնատրությունների միջոցով։


Ռ. Տեր–Մինասյան Ի նկատի ունենալով, որ Բաթումում թաթարների ներկայացուցիչներն ավելի մեղմ են և խելացի, և օսմանցիներն էլ ավելի ցանկություն ունեն մեր սահմանները լայնացնելու հյուսիսից, հանձնարարել Բաթումի պատվիրակությանը այդ խնդիրը վերջացնելու։


Խ. Կարճիկյան. Խնդիրը վերջացած է համարում, առաջարկում է <պետության> քարտեզը գծել, արձանագրությունը կազմել և ստորագրել։


Ստ. Մամիկոնյան. Անհնար է մի օրվա մեջ վերջացնել այդ խնդիրը։ <Առաջարկում է> սպասել պատգամավորներին, իսկ մինչև այդ նախապատրաստել բոլոր պարագաները։


Որոշվում է՝ <Պետության> քարտեզի գծումն ու մշակումը հանձնել Գ. Խատիսյանին, Ս. Կամսարականին և գեներալ Մ. Արեշովին և թուրքերի հետ տեսակցելս դնել այդ խնդիրը և համաձայնության գալ։ <...>


ՀԱԱ, ֆ. 222, ց. I, Գ 120. թ. 53-54 շրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։

  1. Հայկական պատվիրակությունը Բաթումից Թիֆլիս ժամանեց 1918 թ. հունիսի 5-ին:
  2. Ա. Ահարոնյան։
  3. Բանիմաց, իրազեկ։