№12
Հայոց ազգային խորհրդի նամակը
Երևանի ազգային խորհրդին
<...> Դաշնագրի[1] բնագիրը կամ պատճենը ստացած չենք։
Մեր պատվիրակները հավանորեն այս երկու օրս կգան և կբերեն հետները <դաշնագիրը>։ Այն ժամանակ պատճենը հանելով կուղարկենք.
գուցե ճանապարհները բացվեն և ինքներս գանք։ <Հայոց> ազգային
խորհուրդն այս երկու օրը հայտարարելու է Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Դա մի պահանջ է, որին պիտի գոհացում
տանք մեր ստորագրած դաշնագրին քաղաքական արժեք տալու համար։
Հայտնել ենք Վրաց կառավարությանը, որ Հայոց կառավարությունը
կազմելուց <հետո> Ազգային խորհուրդը մեկնելու է Երևան։
Վրացիները պահանջեցին անմիջապես պալատից[2] հեռանալ, մենք հեռացանք՝ նախքան մեզանից պահանջեին, թուրքերը համառեցին,
բայց այսօր նրանց պարզապես վռնդել են։ Հայ և թուրք Ազգային խորհուրդները մի-մի պատվիրակ են տվել բոլոր մինիստրությունների մեջ՝
պետական գույքը բաժանելու համար, ինչպես և նոր կտրվող դրամը։
Հայ և թուրք պատվիրակները միասին ժոդովներ են ունենում՝ մի ընդհանուր վարմունքի գիծ ունենալու այս խնդրում, քանի որ երկուսի շահերն էլ
ընդհանուր են։ Ռուսաստանի հեռանալով և Վրաստանի անջատվելով՝
հայերն ու թուրքերը կարծես մենակ մնալով մոտենալ են
փորձում իրար։ Գուցե այս ճանապարհը մեզ ավելի նպաստավոր լինի
և թուրքերի շնորհիվ հաջողվի մեզ տաճիկների վայրագությունը մեղմել
և ապահովել հայ տարրի ֆիզիկական գոյությանը։
Շատերս կարծում ենք, որ մեր հարևան մահմեդականների
հետ բարեկամական հարաբերություն մշակելով, անկեղծորեն ավելի
հավատարիմ դաշնակիցներ գուցե չունենանք, քան եղան վրացիները։