Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<...> <Լսեցին.> II Թուրքաց[1] և Հայոց <ազգային> խորհուրդների մնալը Թիֆլիսում


<Որոշեցին.> Այդ խնդրի նկաամամբ անպաշտոն կերպով <վրացիներին> բերանացի հայտնել, որ յուրաքանչյուր Խորհուրդ կշարունակի մնալ Թիֆլիսամ այնքան ժամանակ, ինչքան այդ անհրաժեշտ կլինի իրերի բերումով[2]։ <...> ՀԱԼԱ ֆ. 222, ց. 1, գ. 120, թ. 58 չրջ.։ Բնագիր։ Ձեոագիր։

№ 14

Հայոց ազգային խորհրդի կազմի մասին

քննարկումը Հայրենակցական միությունների

վարչությունների արտակարգ ընդհանուր ժողովում

2 հունիսի 1918 թ.


<Հայրենակցական միությունների> վարչությունների արտակարգ ընդհանուր ժողովը կայացավ հունիսի 2-ին 1918 թ.։ Նիստին, որին ներկա էին Ախալքալաքի, Ախալցխայի, Ագուլիսի, Գանձակի, Ղազախի, Լոռու, Ղարաբաղի, Շամախի-Գյոկչայի, Նոր Բայազետի, Նախիջևանի և Նուխու ներկայացուցիչները, նախագահում էր Մ. Ղարաբեկյանը։


<...> Դառնալով օրակարգին՝ նախագահը հայտարարում է, որ քննության առարկա այս ժողովին ծառայում է <Հայոց> ազգային խորհրդի կազմը և որ այս խնդրի սկզբունքային մասը, այն է՝ իրավասության, տերիտորիայի հարցերն արդեն ստացել են իրենց լուծումը նախկին նիստում։ Ընկեր Տեր-Պողոսյանը և ուրիշներն առաջարկում են խնդիրը նորից վերաքննել։ ժողովը որոշում է զբաղվել Ազգային խորհրդի կազմի քննությամբ՝ համարելով, որ այս խնդրի սկզբունքային մասն արդեն որոշված է նախորդ ժողովում։

  1. Կովկասյան թաթարներին (ադրբեջանցիներ, թուրքեր) ներկայացնող Մուսուլմանական ազգային խորհուրդն է։
  2. Հայոց և Մուսուլմանական ազգային խորհուրդների համատեղ նիստի այս որոշումը եղել է ի պատասխան անկախ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսից հեռանալու վրացական իշխանությունների պահանջին։