Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նախագահն առաջարկում է արտահայտվել Ազգային խորհրդի վերակազմաթյան մասին։ Վիճաբանաթյաններին մասնակցում են և տարբեր տեսակետներ արտահայտում և պաշտպանում են՝ Հ. Համբարձումյանը, Տեր-Պողոսյանը, Մ. Դարբինյանը, Մարգար Ավետիսյանը, Աբովյանը, Հ. Մալխասյանը, Լեռն, Մ. Ղարաբեկյանը, Ս. Լազարյանը և այլք։


Արտահայտված մտքերը շոշափում են մի քանի հոսանքներ և տեսակետներ։ Ոմանք կարծում են, որ Ազգային խորհրդի փոխարեն բարեփոխության պիտի ենթարկվի Ազգային ժողովը, ոմանք էլ, ընդհակառակը, պնդում են, որ վերակազմվի նաև Ազգային խորհուրդը։ Ոմանք առաջարկում են միայն վերակազմել ու բարեփոխել Ազգային խորհուրդը, իսկ այս մտքի հակառակորդները գտնում են, որ անհրաժեշտ է վերացնել եդած Խորհուրդը և միանգամայն նորը ստեղծել։ Ոմանք առաջարկում են Ազգային խորհուրդը կազմել կոալիցիոն, անկուսակցական, պերսոնալ[1] և պարիտետի[2] սկզբունքներով, ընդ որում՝ կուսակցությունների ներկայացուցչությանը պիտի կազմի փոքրամասնություն, իսկ հակառակ տեսակետը պաշտպանոդները գտնում են, որ Ազգային խորհուրդը պիտի կազմվի զուտ կուսակցական սկզբունքով և այլն։ Ընկեր Տեր-Պոդոսյանն առաջարկում է ընդունել, որ Ազգային խորհրդի և Ազգային կառավարության մեջ գերիշխող դեր պիտի ունենա հայ բուրժուազիան՝ հանձինս Հայ ժողովրդական կուսակցության։ ճառախոսներից շատերն առաջարկում են ընդունել, որ Ազգային խորհրդում պետք է լինեն հայրենակցությունների[3] ներկայացուցիչները։


Համարելով վիճաբանությունները վերջացած՝ նախագահն անցնում է բանաձևերին։ Առանձին բանաձևեր առաջարկում են Հ. Համբարձումյանը, Մ. Դարբինյանը, Տեր-Պողոսյանը, Մ. Ղարաբեկյանը և Ս. Աբովյանը։ Լսելով հայտարարված բանաձևերը և, ի նկատի առնելով, որ առաջարկված բանաձևերն ունեն տարբեր բովանդակության, շոշափում են տարբեր տեսակետներ և որ անհրա–

  1. Անհատական։
  2. Հավասարության։
  3. Այսինքն՝ հայրենակցական միությունների։