Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սպառնացող ներքին անարխիային, ըստ կարելույն, առանց ծանր ցնցումների վերջ դնելու համար։


«Աշխատանք», 8 հունիսի 1918 թ., №6 (206)։


№ 17

Խմբագրական «Հորիզոն» թերթում՝ Հայաստանի

անկախության հռչակումից և Բաթումում պայմանագիր

կնքելուց հետո հայության առաջիկա անելիքների մասին

6 հունիսի 1918 թ.[1]


Վրասաանի և Թուրքիայի միջև ևս հաշտությունը կնքված է[2]։ Այսպիսով՝ կարող ենք հավատալ, որ Անդրկովկասն էլ արդեն համաշխարհային մարտադաշտից դուրս եկավ և, եթե ոչ ընդմիշտ, գոնե ժամանակավորապես, գուցե և երկար ժամանակով մեր երկրում տիրելու է խաղաղությունը։


Հոգնած ու հոշոտված ժողովուրդները գտան վերջապես խաղաղության խարիսխը և պետք է ամուր կապեն նրան՝ նույնքան անհրաժեշտ հանգիստ գտնելու և գոնե փոքր ինչ շունչ քաշելու համար։


Սակայն հանգստանալ՝ չի նշանակում քնել, թմրել, անտարբեր անգործության մատնվել։ Որքան էլ հոգնած ու վաստակած՝ մեր ժողովրդի կարող, ինտելիգենտ, հեղափոխական-դեմոկրատական ուժերը պետք է մեղվաջան աշխատունակության ցույց տան հենց այս ծանր օրերին՝ ազատելու մեր դժբախտ մասսաները լքումից և հուսահատական անտարբերությունից։


<Հայոց> ազգային խորհուրդը և ղեկավար մարմիններն անհապաղ պետք է մտածեն, համաձայնության գալով մեր հարևանների հետ, գծելու հայկական շրջանների սահմանները։ Այնուհետև պետք է եռանդուն մասնակցության ցույց տան անդրկովկասյան պետական

  1. «Հորիզոն» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։
  2. Խոսքը 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված թուրք-վրացական պայմանագրի մասին է։