Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմք պիտի ունենան կուսակցական սկզբունքը՝ ընդունելով մոտավորապես թվական այն փոխհարաբերությունը, որ գոյություն է ունեցել Սահմանադիր ժոդովի ընտրությունների ժամանակ։ Ընդ սմին՝ կուսակցությունները պարտավորվում են ժոդովի և կառավարության մեջ լայն տեղ տալ իրենց կուսակցական գավառական ընկերներին։ Թե ժոդովը և թե կառավարությունը ունենալու են ժամանակավոր բնույթ՝ մինչ այն, երբ հնարավոր կլինի քառանդամ ֆորմուլայով, համեմատական սկզբունքով գումարել իսկական Հայոց ագգային ժողով, որը և կընտրի նոր կառավարություն։


«Հորիզոն», 4 հունիսի 1918 թ.,» 106։


№ 16

Երևանի հասարակական մարմինների ներկայացուցիչների

ժողովի բանաձևը՝ Բաթումի հաշտության պայմաններն ընդունելու

և Հայոց ագգային խորհրդի՝ Երևան տեղափոխվելու մասին

5 հունիսի 1918 թ.[1]


Երևանի հասարակական մարմինների ներկայացուցիչների ժոդովը, լսելով իրերի դրությունը, իրազեկ հաստատությունների տեղեկությունները մեր ռազմական պատրաստության մասին և այդ տեղեկությունները իրականությանը համապատասխան լինելու խնդրի ստույգությունը ապագա պատմությանը վերապահելով ընդանում է հաշտության պայմանները և հանձնարարում Տփխիսի ազգային խորհրդին վերադառնալ մայր երկիրը և անմիջապես մինչև նոր կառավարության կազմակերպումը, ձեռնարկել ժողովրդի ռազմական ուժերի կազմակերպմանն ապագա անակնկալների դեմ, ինչպես և ձեռք առնել բոլոր հնարավոր միջոցները, որոնք անհրաժեշտ են մեզ

  1. Ժամանակը ցույց է տրվում համաձայն հրապարակման բովանդակության։