Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջախված ժողովուրդը։ Պետք է այնտեղ տեղն ու տեղը մեր բնաշխարհի մեջ ապրել և նրա կարիքների ու չարիքների համաձայն կազմել ծրագրեր ու իդեալներ և ըստ այնմ գործել։ Պետք է տեսնել, թե ինչպես է ապրում, ինչպես է ուզում ապրել ժողովուրդը, պետք է լսել, թե ինչ է ասում ժողովուրդը և նրա սոցիալական գոյության պայմաններից պետք է հրահանգներ ստանալ։


Այս դեպքում միայն մեր ղեկավար մարմինները համեմատաբար քիչ կսխալվեն և գեթ մասամբ կամոքեն բազմատանջ ժողովրդի բազմաթիվ վերքերը։


Այժմ, երբ հայկական կառավարություն է կազմվում, ինչպես էլ որ դա կազմվի և ինչ ընդհանուր քաղաքական պայմաններում էլ որ գործելու լինի, անհապաղ դա պետք է չվի հայրենիք, պետք է ապրի ու գործի ժողովրդի մեջ։


Կառավարական մարմնի հետ հայրենիք պետք է չվեն, գաղթեն նաև մեր բոլոր մտավոր ու կուլտուրական օրգանները։


Բոլոր ստեղծագործ ուժերը պետք է նվիրվեն հայրենաշինության այս մեծ գործին։ Պետք է, վերջապես, հայ ժողովրդի գլուխը դնել իր մարմնի վրա։


Պետք է անհապաղ, օր առաջ տեղի ունենա այս կուլտուր-մտավոր գաղթը, այս հայրենադարձը։


Դեպի՜ հայրենիք։


Դեպի՜ տուն...


Այնտեղ՝ մեր տանը, միայն կհասկանանք մեր ժողովրդի իսկական ցավը, նրա ազգային և միջազգային ձգտումները, նրա՝ իր հարևանների հետ համակեցաթյան ու համագործակցության հնարավորություններն ու հրամայականները։


Դեպի՜ հայրենիք, դեպի՜ տուն...


Ահա մեր դեմոկրատական «հայկական օրիենտացիայի» հրամայականը։


Գնա՛նք տուն...


«Աշխատավոր», 6 հունիսի 1918 թ., № 54։