№ 19
«Աշխատանքի դրոշակ» թերթը հայ սոցիալիստ–
հեդափոխականների ընդհանուր ժողովի որոշման մասին
Ամսույս 7-ին՝ ուրբաթ օրը, 3-րդ արական գիմնազիայի շենքում
տեղի ունեցավ սոցիալիստ-հեղափոխական հայ ընկերների ընդհանուր ժողովը։ ժոդովին ներկա էին բավականաչափ ընկերներ՝ թե՛
Թիֆլիսից և թե՛ գավառներից եկածներ։
Օրակարգի հարցերն էին. 1) Մեր վերաբերմունքը դեպի Հայաստանի Հանրապետությունը և նոր կազմվելիք իշխանությունը, 2)
Ազգային ժոդովը և նրա կազմի խնդիրը։
Նախ զեկուցեց իրերի դրության մասին <Հայոց> ազգային
խորհրդի անդամ ընկեր Ան. Ստամբոլցյանը, որից հեաո Հայաստանի
Հանրապետության և նոր կազմվելիք իշխանության նկատմամբ տեղի
ունեցավ երկար և բոտն վիճաբանություններ։
ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշեց չմտնել
ապագա հայկական մինիստրական կազմի մեջ ի նկատի ունենալով
Սոցիալիստ-հեղափոխական կուսակցության ուրույն քաղաքականությունը կովկասյան իրականության նկատմամբ։
«Աշխատանքի դրոշակ», 13 հունիսի 1918 թ. № 1։
№ 20
Քաղվածք Հայոց ազգային խորհրդի
նիստի արձանագրությունից
Նախագահում է Ավ. Ահարոնյանը։ Ներկա են՝ Խ. Կարճիկյանը, Մ. Հարությունյանը, Ռ. Տեր–Մինասյանը, Ա. Բաբայանը, Ն. Աղբալյանը, Ս. Մամիկոնյանը, Տ. Բեկզաղյանը, Ս. Հարությունյանը, Մ.
- ↑ Ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն հրապարակման բովանդակության։