Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տանը, Ադրբեջանն ու Վրսատանը չցանկանան։ Մեր դերն առայժմ սպասողական է՝ միայն ներքին կանոնների մասին կարող է խոսք լինել....[1] ուշացել է՝ այդ սասդ» էր հարկավոր, հիմա դա կնշանակի կռիվ ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի և Վրաստանի <.դեմ>։ Մեր գլուխը պահել թեկուզ հպատակությամբ մեծ մասը դարձնելով Ադրբեջանի հպատակ, միայն թե կարողանանք պահել մեր գոյությանը։ Ինքը կողմնակից է ռուսների գալուն՝ լինի բոլշևիկ, թե մոնարխիստ[2], բայց այժմ հույս չկա։ Խոսենք Թուրքիայի, Մուսավաթի հետ. մեր փրկությանը նրանց ձեռքին է, նրանցն էլ՝ մերը։


Ն. Աղբալյան. Ինձ համար հիմա ամենաերջանիկ օրը Վրաստանի անկախությանն է. վերջապես կովկասյան դեմոս կոչված բանը վերանամ է։ Այսուհետև ամեն ագգ իր ճամփով կերթա։ Պետք է ամեն տեղ ողջանելայդ քայլը։


Այսուհետև հայության ամբողջությանը կտրատվում է։ Վրաստանի, ինչպես և Ադրբեջանի հայությանը նոր մարմին են ունենալու՝ իրենց ուրույն քաղաքականությամբ։ Եթե դրանց արանքում մի բան մնա, դրա համար էլ մի կառավարության կազմել իր քաղաքականությամբ։ Ազգային խորհուրդն էլ թող բաժանվի և իր դիրքը որոշի՝ թե որտեղ է լինելու և ինչ քաղաքականության է վարելու:


Մեկ քաղաքականության կարող է լինել Ռուսաստանի Անդրկովկասյան միության մեջ։ Իսկ այժմ այդ հնարավոր չէ։ Վրաստանի հայությանը վրացիների չափ կապահովվի, գանձակցիները, ղարաբաղցիներր բարեկամական կապ են պահելու Մուսավաթի հետ, իսկ Դրոն[3] 13 ա Արամն[4] էլ թող իրենց գիծը, այս րոպեին՝ կռվի, տանեն։ Մի մասն էլ գնա Ռուսաստան՝ իր գիծն անցկացնելու։


Հ Բեկգադյան. Հայ ժողովրդի ֆիզիկական գոյության խնդիրը բոլոր կուսակցությունների մտահոգության առարկան է։ Ուստի և չպետք է այժմ սկզբունքային խնդիր դնել Վրաստանի անկախությանը։ Եթե դա մեր ժողովրդին օգուտ է, պետք է ողջունել որքան էլ ես հա–

  1. Բնագրում բացթողում է։
  2. Միապետական։
  3. Դրաստամատ Կանայանը։
  4. Մրամ Մանուկյանը։