Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նը։ Ուղարկել ռուսներ՝ Ռուսաստանում զորք կազմակերպելու ընդդեմ Ադրբեջանի։ Հնարավոր չափով ժողովրդին զինելը տանել և կռվել ջարդարարների դեմ։ Առանձին կառավարություն հարկավոր չէ, պետք է ընդունել սովետական իշխանություն և կազմակերպել նույնը գավառներում։


Մ. Արզումանյան. Վրացիների անկախությունը պետք է ողջունել։ Վրաստանում ահագին հարևանություն[1] կա, թողեք որ բարեկամաբար ապրեն։ Անկախության է ձգտում ամեն ոք։ Քանի որ վրացիները հասած են համարում իրենց իդեալին, պետք է անպատճառ ողջունել. մի տաք, բարեկամական խոսք ասել մեր բարի հարևանի համար, որ դեռ շատ պետք կարող է գալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ունենալիք կապին, իհարկե, ինքը ոչինչ չունի, բայց չի հավատում նրա շուտ գալուն։


Սիր. Տիգրանյան. Խորհրդավոր լռություն պահելն անընդունելի է՝ բացասական հետևանքներ կունենա տեղական և գաղթական հայության համար։ Քանի որ Անդրկովկասյան միությունը չկա, պետք է ընդունել այդ փաստն առանց ի նկատի ունենալու, թե մեզ վնաս է, թե՝ ոչ։ Պետք է անկեղծորեն մեր կարծիքը հայտնենք, որ մենք, թեև կողմնակից ենք միությանը, բայց երբ մի ժողովուրդ կարծում է, թե բաժան¬ վելով կարող է լավ կյանք ունենալ, ոչինչ չունեն, բացի ողջույնից։ Իսկ հայկական գավառների համար ունենալ մի վարչություն՝ կապ պահպանելով թուրքերի հետ։


Ա. Երզնկյանը և Խ. Կարճիկյանը հայտնում են, որ թուրքերը ֆրակցիայի ժողով ունեին, չկարողացան այսօր <նրանց> տեսնել։ Վաղն անպատճառ տեսակցություն կունենան։


Ռ. Տեր-Մինասյան. Վրաց անկախությանը մեզ չպետք է տանջի։ Իհարկե, դա նրանց չի փրկի, բայց մեր գործը չէ։ Մեր վերաբերմունքը պիտի լինի կոռեկտ։ Ահագին հայություն է պատսպարված այստեղ, չի կարելի հաշվի չառնել այդ հանգամանքը։ Նույն վերաբերմունքն ունենալ նաև դեպի Ադրբեջանը՝ չենք կարող նորից պայթեցնել։ Իսկ մենք տեղ չենք ունենա կառավարության կազմելու, եթե Տաճկաս–

  1. Բնագրում այդպես է. պետք է լինի՝ «հայություն»։