Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցության գործելակերպին, բայց ազդեցություն չեմ ունեցել։ Բայց որ Դաշնակցությանը եղել է շովինիստ, ագրեսիվ, այդ փաստերով հրապարակավ կապացուցեմ։ Հայ ժողովրդական կուսակցությունն իշխանական տենչեր չանի, այլ միայն իբրև բեռ կվերցնի կառավարությունը՝ հանուն ժողովրդի շահի։ Իր կարծիքով՝ Դաշնակցությունը ղեկավարող տեղ չպիտի ունենա կառավարության մեջ. այդ է պահանջում ժողովրդի շահը։ Հ. 3. Դաշնակցությանը չեն կարողանում տանել թուրքերը, օսմանցիք։ Իսկ <սոցիալ>–դեմոկրատների վերաբերմամբ ոչինչ չունի, որ ղեկը հանձնվի նրանց։


Խ. Կարճիկյան. Ես կհաստատեմ, որ Ռոստովում, Մոսկվայում, Պետերբուրգում Մ. Պապաջանյանը դեմ է եղել կամավորական շարժմանը միայն նրա համար, որ Դաշնակցության հեգեմոնիան[1] չլինի։ Կարող է բերել այն մարդկանց տեղեկությունները, որոնք ներկա են եղել այդ ժողովներում։


Ստ. Մամիկոնյան. Ես հակառակ եմ եղել, որովհետև դա կոտորած առաջ կբերեր։ Ավելի վատ Մ. Պապաջանյանի համար, որ փաստի առաջ կանգնեց և այնուհետև սատար հանդիսացավ նրան։ Ինքն իր բոլոր միջոցները գործադրեց այդ շարժման դեմ։ Դուք, պարոն Մ. Պապաջանյան, տատանվում էիք նույնիսկ տաճկահայ գերիներին Ֆրանսիա ուղարկելու։


Նախագահ. Առաջին միակ քննադատությունը թողնել և քվեարկել, թե Ազգային խորհուրդը կազմող հոսանքների փոխհարաբերությունների մեջ փոփոխություն պետք է կատարել, թե՝ ոչ։


ՈՐՈՇՈՒՄ. Ձայների մեծամասնությամբ որոշվում է.


I. Ազգային խորհրդի կազմի պրոպորցիան փոփոխության չենթարկել։


II. Ազգային խորհուրդը ժամանակավորապես դառնում է հայկական պետության օրենսդրական մարմին (Խ. Կարճիկյանի առաջարկ) - անցնում է ձայների մեծամասնությամբ։


III. Ազգային խորհուրդ օրենսդրական մարմինը գնում է Երեվան - ընդունվում է միաձայն։

  1. Գերիշխանությունը։