Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տասխանատվաթյանից և գուցե կարողանա իր տենդենցներով ու գործելակերպով օգտակար դեր կատարել։ Մանրամասնություններդ հետո կարելի է մշակել՝ ըստ յուրաքանչյուր կուսակցության ցանկության։ Ազգային խորհրդի կազմը պետք է փոխել, քանի որ ժողովուրդը դժգոհ է նրանից։ Թերևս դրանից գործը շահի, քան վնասվի։ Առայժմ ընտրություններ կատարելն անհնար է. դա կնշանակի նվիրագործել տվյալ դրությունը, որ մեգ կտոր-կտոր է արել բոնի միջոցներով։ Ազգային խորհրդի կազմը վախել այն պրոպորցիայով, ինչպես որ կկազմվի կառավարությանը, որին կմասնակցեն սոցէիսդյ-դեմոկրատները՝ մինչև վերանան այս դժնդակ պայմանները։


Ս. Հարությունյան. Սխալ են հասկացեւ իրեն։ Հայ ժողովրդական կուսակցությանն իշխանական տենչեր չանի՜ խնդիրը վերաբերում է քաղաքականությանը։ Դաշնակցությունը շարունակ կռիվ է մղել Տաճկաստանի դեմ և դեռ ապացույցներ չի տվել, որ չի դադարեցրել այդ կռիվը։ Այդ քաղաքականությունը՛ մինչև օրս վարած, վատ հետևանքներ է տվել մեր ժողովրդի համար։ Պետք է կուրսը Փոխել, որ օգտակար լինի մեր ժողովրդին։ Ճիշտ է՝ Դաշնակցությունը մինչև օրս մեծամասնություն է կազմել, բայց, մեր կարծիքով, այժմ փոխվել է. ժողովրդի տրամադրությունը՝ այդ է նրան։ Ներկա օրերում Դաշնակցության քաղաքականությունը խաղաղ թուրքերի նկատմամբ, սխալ թե ուղիղ, նրան են վերագրում, չի կարելի կառավարության ղեկը տալ նրան, այլ նրանց, որոնք այդպիսի մեղքեր չունեն։ Այդ է պահանջում ժողովրդի բարիքը։ Թեև կամավորական շարժման մեջ մասնակցել եմ, բայց այժմ խոստովանում եմ, որ սխալվել եմ, իսկ դուք չեք էլ խոստովանում։ Եվ եթե դուք ուզում եք նույն քաղաքականությունը շարունակել, ձեր գործն է, պատասխանատվությունը ձեզ վրա։


Մ. Պապաջանյան. Անձնական բացատրության է տալիս, ճիշտ է՝ բացարձակ հակառակ չեմ եդել կամավորական շարժմանը, ինչպես Ստ. Մամիկոնյանը և ոչ այնպես կողմնակից, ինչպես Դաշնակցությանը։ Իմ կարծիքով՝ կամավորական խմբերը պետք է լինեին ռուսական բատալիոնների[1] մեջ։ Ես խրախուսող և համակրող չեմ եղել Դաշնակ–

  1. Գումարտակների։