1. Ընդունել մասնաժողովի մշակած բանաձևի առաջին, երրորդ և չորրորդ կետերը։ 2. Անընդունելի համարել այդ բանաձևի երկրորդ կետը պերսոնալ սկզբունքի վերաբերմամբ և բանաձևին կցած առանձին կարծիքները։ 3. Ընդունել, որ Ազգային խորհրդի կազմը պետք է բաղկացած լինի 50 անդամից, որից 25 հոգին ընտրվում են կուսակցությունների կողմից՝ պարիտետի համաձայն, իսկ մյուս կեսը կազմվում է այսպես. 11 ներկայացուցիչներ հայրենակցություններից՝ յուրաքանչյուրից մի անձ և 14 ներկայացուցիչներ հայ ազգի գլխավոր և հայտնի հաստատություններից և 4. Այս որոշումը պրեզիդիումի միջոցով հայտնել Ազգային խորհրդին և հրատարակել մամուլի մեջ:[1]
Հետևյալ ընդհանուր արտակարգ ժալովը նշանակվեց երեքշաբթի՝
ամսի 11-ին։ Նիստը փակվեց երեկոյան ժամը 9 1/2-ին։
ՀԱԱ, ֆ. 245, ց. 3, գ. 4, թ. 52-53։ Բնագիր։ Ձեռագիր։
№ 24
Հայրենակցական միությունների միության
ընդհանուր ժողովի բանաձևը՝ ժամանակավոր
ազգային պառլամենտ ստեղծելու մասին
Հայրենակցական միությունների միության ընդհանուր ժողովը
հունիսի 8-ի նիստում, ի նկատի առնելով քաղաքական ներկա մոմենտը
և հայ ազգի շահերի հրամայողական պահանջները, որոշեց.
1. <Հայոց> ազգային խորհուրդը վերածել ժամանակավոր ազգային
պառլամենտի, որը բաղկացած պետք է լինի 50 անդամից։
- ↑ Որոշաման մասին նույն օրը տեղեկացվել է Հայոց ազգային խորհրդին։ Տես հաջորդ փաստաթուղթը։