2. Ազգային ժամանակավոր պառլամենտի կեսu, այն է՝ 25 հոգի, պետք է ընտրված լինի հայ իրականության մեջ գործող քաղաքական կուսակցություններից՝ պարիտետի սկզբունքով։
3. Մյուս կեսը պետք է կազմվի այսպես. 11 հոգի գավառների
ներկայացուցիչներից, որոնց ժամանակավորապես փոխարինում են
հայրենակցական միությունների ներկայացուցիչները՝ յուրաքանչյուրից
մի անձ, իսկ 14 հոգի՝ հայ ազգի գլխավոր և հայտնի հաստւստաթյաններից։
4. Միայն այս ժամանակավոր պառլամենտը կարող է կազմել
Հայաստանի ժամանակավոր կառավարություն։
5. Ընդհանուր ժողովի այս որոշումը հայտնել Ազգային խորհրդին
և հրատարակել մամուլի մեջ։
ՀԱԱ ֆ. 222, ց. 1, գ. 24, թ. 344։ Բնագիր։ Ձեռագիր։
№ 25
Քաղվածք Հայոց ազգային խորհրդի
նիստի արձանագրությունից
Նախագահում է Ավ. Ահարոնյանը։ Ներկա են՝ Ղ. Տեր-Ղազարյանը,
Ա. Երզնկյանը, Լ. Թամանյանը, Ա. Մտամբոլցյանը, Ս. Հարությունյանը,
Խ. Կարճիկյանը, Ա. Բաբալյանը, Ն. Աղբալյանը, Մ. Հարությունյանը,
Մ. Տեր–Մինասյանը, Հ. Քաջազնանին. Ալ Խատիսյանը,
Ստ. Մամիկոնյանը, Տ. Բեկզաղյանը։
I. Կառավարության խնդիրը.
Հ. Քաջազնանին հայտնում է, որ ինչ-ինչ պատճառներով
չհաջողվեց իրեն կազմել լրիվ կառավարության, աստի որոշել է բավականանալ արտաքին, զինվորական նախարարություններով մնացած
պորտֆելները հետաձգելով մինչև <Հայոց> ազգային խորհուրդը կտե–