Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նին, զինվորականի՝ անկուսակցական գեներալ Գ. Կորգանովին, որը հարգելի պատճառով հրաժարվել է։ Վաղը դիմելու եմ գեներալ Թ. Նազարբեկովին կամ մի ուրիշին և դրանով նա կբավականանա և կկառավարի անհրաժեշտ գործերը՝ վերջնականը թողնելով Երևանում կազմելու։


Վիճաբանությունները վերջանում են, ժալովն ընդունում է հետևյալ որոշումները.


I. Լսելով կառավարության նախագահ Հ. Քաջազնունու բացատրությունները կառավարության լրիվ կազմ ունենալու դժվարությունների և աննպատակահարմարության մասին՝ Ազգային խորհուրդը որոշեց առայժմ բավականանալ արտաքին գործերի, զինվորական և ֆինանսների (եթե հարմար մարդ գտնվի) նախարարություններով՝ մնացած գործերը թողնելով Խորհրդի համապատասխան վարիչներին՝ մինչև Երևան տեղափոխությունը։ Այս առաջարկն անցնում է սոցիալ-դեմոկրատների ձեռնպահությամբ։


II. Հրավիրված նախարարները վարում են ընթացիկ գործերը Հայաստանի կառավարության անունից, իսկ մնացած խոշոր խնդիրները քննվում են Ազգային խորհրդում, կառավարության կաբինետում։ Այս առաջարկն անցնում է ձայների մեծամասնությամբ։


Ս. Հարությունյանի առաջարկը՝ բոլոր բաժինները հանձնել հրավիրված մարդկանց, որ վարեն Հայաստանի կառավարության անունից, իսկ Ազգային խորհուրդը թողնել լոկ օրենսդիր մարմին, չի անցնում։


II. Անկախության հրովարտակը. Կարդացվում է Ս. Հարությունյանի, Լ. Թումանյանի և Ստ. Մամիկոնյանի կազմած հայտարարաթյան-մանիֆեստը Հայաստանի անկախության մասին, բայց ժողովի հավանությունը չստանալով, նորից հանձնվում է մասնաժողովին՝ մշակելու և ներկայացնելու Խորհրդին ի հաստատություն։ <...>

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. I, գ. 141, թ. 250-252։ Պատճեն։ Մեքենագիր։