Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունենալ, թող Ազգային խորհուրդը ժամանակավորապես վարի կառավարչական ֆունկցիաներ։


Ս. Հարությունյան. Հայտվել ստեղծված դրության հետ և թողնել Հ. Քաջազնունան, որ տանի գործն իր ցանկացած ձևով։ Իսկ դեկլարացիան անել Երևանում։


Ա. երզնկյան. Պարզել հասարակության առաջ բոլոր հանգամանքները, թե ինչ սկզբունքով է կառավարությունը կազմվելու, որպեսզի բոլոր կուսակցությունները որոշեն իրենց դիրքն ու անելիքը։ Ըստ երևույթին կոալիցիա է կազմված Հայ ժողովրդական կուսակցության հետ։


Խ. Կարճիկյան. Որովհետև սոցիալյ-դեմոկրատները որոշ պայման են դրել[1], կարծում են, թե մի ելք ենք գտել և ուզում ենք նրանց չեզոքացնել։ Այդպիսի բան չկա։ Հայ ժողովրդական կուսակցությանը պաշտոնապես հրաժարվել է։ Բայց Դաշնակցությունը, ինչ գնով էլ լինի, պետք է կառավարություն կազմի, նա չի կարող անպատասխանատու դեր վերցնել։ Մեր բոլորի նպատակն է Երևան տեղափոխվել, որի տրամադրությունները մեզ հայտնի չեն։ Հարկը ստիպում է այսպես վարվել որովհետև կարող է այս դրությանը երկաը շարունակվել։


Հ. Քաջազնունի. Ես որոշել եմ կառավարությունը կազմել 7 հոգուց՝ 1) ներքին գործող, լուսավորության, պարենավորման, 2) արտաքին գործոց, 3) զինվորական, ճանապարհների հաղորդակցության, 4) ֆինանսների, առևտրի և արդյունաբերության, 5) արդարադատության, 6) աշխատանքի, երկրագործության և 7) խնամատարության և հասարակական աշխատանքների։ Եթե միայն երկուսին եմ հրավիրել, դա եղել է իբրև մի անհրաժեշտություն և ոչ հետին միտք։ Եթե Ազգային խորհուրդը հնար ունենար կառավարչական բոլոր ֆունկցիաները կատարելու, ինքը կառավարություն կկազմեր Երևանում։ Բայց ինչ արած, երբ հանգամանքները ստիպում են հաշվի չառնել իրավական ու այլ անպատեհությունները։ Իր նպատակն է բոլոր կուսակցություններին մտցնել կառավարության մեջ։ Եթե չհաջողվի, Հ. Յ. Դաշնակցությունն անպայման պետք է կառավարություն կազմի երբ և որտեղ էլ որ լինի։ Արտաքին գործերի համար ի նկատի ունեմ պարոն Ալ. Խատիսյա–

  1. Խոսքը ձևավորվելիք կառավարության մեջ հայ սոցիալ-դեմոկրատներին տեղ հատկացնելու մասին է։