ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 24, թ. 345 և շրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։ Հրապարակված է՝ «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ. (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու» /Խմբագրությամբ՝ Գ. Ա. Գալոյանի և Վ. Ն. Ղազախեցյանի, երևան, «Գիտություն» հրատ., 2000, էջ 46, փաստ. № 23բ։
№ 27
«Հայկական Հանրապետության կաբինետը»
խորագրով հոդված «Մշակ» թերթում
Հակառակ բոլոր ակնկալությունների՝ Հայոց ազգային խորհուրդն
իր դաշնակցական մեծամասնությամբ (դժբախտաբար, անկուսակցական համարվողներ Ստ. Մամիկոնյանը և Տ. Բեկզադյանը հարում են միշտ դաշնակցականներին) որոշել է հայկական կաբինետի
կազմամը և ղեկավարությունը հանձնել Դաշնակցությանը՝ ի դեմս
Ռ. Քաջազնանա։ Վերջինս առաջարկել է Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներ Մ. Պապաջանյանին՝ զինվորական վարչությունը,
իսկ Ս. Հարաթյունյանին՝ արդարադատության վարչությունը։
Նրանք երկուսն էլ մերժել են սկզբունքային պատճառաբանությամբ,
որ կայացրել է Հայ ժավովրդական կուսակցության կենտրոնական
վարչությունը, այն է, որ պրեմիերը[2] չպետք է լինի դաշնակցական, որպեսզի երևա ամենքի համար պարզ, որ ազգային քաղաքականության կուրսը փոխվել է։ Մերժել են կաբինետի մեջ մտնել և էսէռները։ Առաջարկվել են գեներալներ (Գ.) Ղորղանյանին, (Հ.) Հախվերդյանին՝ զինվորական վարիչի պորտֆելը, բայց նրանք ևս մերժել են։
Առաջարկվել է Լևոն Եվանգուլյանին՝ ստանձնել ներքին գործերի կամ