Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արդարադատության վարիչի պորտֆելը, սա ևս մերժել է։ Ընդունել է արտաքին գործերի վարիչի պռրտֆելը Ալ. Խատիսյանը, դիտավորություն կա հանձնել ֆինանսների վարումը Խ. Կարճիկյանին։ Առաջարկ է եղել կազմել այստեղ՝ Թիֆլիսում, կաբինետի կեսը, իսկ մյաս կեսը լրացնել Երևանում։ Եթե այս առաջարկն անցնի Ազգային խորհրդի մեջ, որը հավանական է, <կաբինետի մեջ> կընտրվեն Արամը և Դրոն։


Գալով Ազգային խորհրդի կազմին, որոշված է ներկա Խորհուրդը վերածել հայկական պառլամենտի՝ եռապատկելով նրա անդամների թիվը, այն է եթե Դաշնակցությունն աներ 6 անդամ, այժմ կունենա 18, Հայ ժոդխվրդականյ կուսակցությանը՝ 2, այժմ՝ 6 և այլն։


Ուրեմն՝ կաբինետը դեռ վերջնականապես կազմված չէ։


«Մշակ», 11 հունիսի 1918 թ., №109։


№ 28

«Աշխատավոր» թերթը նորանկախ Հայաստանում պետական

շինարարության ծավալելու անհրաժեշտության մասին

11 հունիսի 1918 թ.[1]


Հաշտությանը, որը կնքվեց Անդրկովկասի և Տաճկաստանի միջև[2], առաջ բերեց երեք «անկախ» հանրապետություն՝ Վրսատանի, Ադրբեջանի և Հայաստանի, որոնք թե փաստորեն և թե ձևականորեն ընկան տաճկական ու գերմանական բռնակալության ճիրանների մեջ։


Սակայն իրագործվեց մեր իմպերիալիստների երազը, բայց ոչ այնպես, ինչպես իրենք էին ցանականում՝ «ծովից ծով», այլ մի օպերետային[3] հանրապետության, որի ընդհանուր տարածությանը ոչ ավել է, քան 13.000 քառակուսի վերստը, այսինքն՝ ռուսական մի սովորական գավառից ավելի նեղ ու փոքր։ Այդ տերիտորիան, որին վիճակվեց հայկական սուվերենիտետի[4] մասը կազմել, մեր ժողովրդի բնակված

  1. «Աշխատավոր» թերթում հոդվածի տպագրության ժամանակը։
  2. Խոսքը 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված պայմանագրերի մասին է:
  3. Այսինքն՝ տիկնիկային։
  4. Ինքնիշխանության: