Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. Խոնդկարյան (սոցիալիստի-հեղափոխական). Կուսակցություններն իրենք կարող են որոնել իրենց վերաբերմունքը, իսկ Ազգային խորհուրդը հանդես լինելու դեպքում թող գնա բառ ասի։


Ինչ վերաբերում է մեզ, շարունակենք մեր գործը՛ դիպլոմատիա և պատերազմ։ Ազգային խորհուրդը մնա իբրև ազգի ներկայացուցիչ թե պատերազմի և թե դիպլոմատիայի համար։ Անկախությունը մեզ համար ելք չէ, ոչինչ չհայտարարենք, բայց ժամանակավորապես չգրավված գավառների իշխանությանը մեր ձեռքն առնենք, որ կարողանանք որևէ բան անել նրանց ապագա վիճակի նկատմամբ։


Ս. Հարությունյան. Անկախության նկատմամբ համեստ վերաբերմունք ունենալ, որ մեր տեղական թուրքերին չգրգոենք, քանի որ ըստ երևույթին նրանք դեմ են մեր անկախությանը։ Մենք չենք կարող կառավարություն հայտարարել, որովհետև հող չունենք։ Մեր թուրքերի հետ բանակցել և միանալ Ադրբեջանի հետ. դրանով գուցե մեղմենք կռվի ելքը և ապահովենք մեր գոյությունը։ Իսկ Ղազարի[1] տեսակետով Ռուսաստանում գործել, դա նույնն է, որ մենք՝ կովկասցիներս, անում էինք տաճկահայերի համար, ուստի և պետք է թողնել՝ իբրև վտանգավոր ու կործանարար քայլ։ Ավելի լավ է չեզոք մնալ. Ռուսաստանը մեր չնչին ուժերի կարիքը չունի։


Լ. Թումանյան. Որքան էլ փոքր լինենք, պետք է մեր խոսքն ասենք։ Չի կարելի ասել, թե մենք Ռուսաստանի հպատակն ենք, որովհետև գործնական նշանակություն չանի, ոչ էլ կարող ենք անկախություն հայտարարել։ Ավելի նպատակահարմար է ժամանակավորապես վերցնել հայկական գավառների նկատմամբ պետական ֆունկցիաներ՝ մինչև կպարզվի մեր սահմանները և շրջանների հարցը։


Ստ. Մամիկոնյան. Քաղաքականությունը փարիսեցիության է, բայց դա էլ սահման ունի։ Վրացիները մինչև հիմա մեզ տարան իրենց հետևից և հիմա մեզ լքում են։ Դա դավաճանության է։ Եվ մենք փորաքարշ չլինենք, այլ ընդունենք այդ իբրև փաստ և ոչ մի ողջույնի խոսք չասել։ Վերջապես հաշվի պետք է առնել մեր ժողովրդի հոգեբանությանը, որ բնազդաբար այս քայլը համարում է հակահայկական։ Բայց

  1. Ղազար ՏԵր-Ղազարյանի։