Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սա, իհարկե, չի խանգարելու բարեկամական կապ պահպանելու երկու ժողովուրդների միջև։


Իր առաջարկը ժամանակավոր կառավարություն հաստատել, գործնական նշանակություն ունի դրամի, զորքի, գաղթականության և այլնի համար, մանավանդ այժմ, քանի որ Վրասաանն այլևս չի կարող մեզ տալ այդ ամենը։


Ն. Աղբալյանին հետևել՝ կնշանակի քաղաքականապես մահանալ, ընդհանուր քաղաքականություն չունենալ, <ինչը> ոչ միայն ջլատալ է, այլև վտանգավոր ու կործանարար։ Կա մի մինիմում, որից այն կողմ չի կարող անցնել մեր ժողովուրդը։ Մեր ձգտումները պարզ ասել և ոչ թե լքել։ Ավելի լավ է հեռավոր Ռուսաստանի հետ լինել, քան մահացու Վրաստանի և Ադրբեջանի հետ։


Նախագահ (Ավ. Ահարոնյան). Ազգային խորհուրդը լռել չի կարող. բնության մեջ դատարկություն չի կարոդ լինել։ Ի՞նչ պիտի անել։ Ադրբեջանին որևէ գավառ չի կարելի առաջարկել. դա նշանակում է օսմանցուն տալ։ Վրաստանին հրամցնել՝ դարձյալ անհնար է, որովհետև նրանք չեն ցանկանում դատապարտված ժողովրդի հետ կապվել։ Մեր ապագա հեռանկարները դնենք հնարավորությունների սահմաններում։ Առաջարկում եմ Ազգային խորհուրդը հայտարարել ժամանակավոր կառավարության բելգիացու օրինակով՝ «այնքան հող, որ մեր մեռելները թաղենք»։ Դա իրավունքի գեղեցկությանն է և պետք է հայտարարել։ Մնացած հողերի խնդիրը թողնել ապագային։ Մտահոգվել մեր ժողովրդի ֆիզիկական գոյության խնդրով և շարունակել բարեկամական հարաբերությունները մեր հարևանների հետ առանց մեկին պատերազմ հայտարարելու, բայց առանց հրաժարվելու մեր քաղաքական իդեալից, իհարկե, առանց անկախության հայտարարելա։

I. Մեր վերաբերմունքը դեպի Վրաստանի անկախությանը.
ՈՐՈՇՈՒՄ. Որոշվում է ընդունել իբրև կատարված փաստ պահել կոռեկտ առանց թշնամական որևէ քայլի։
II. Մեր վերաբերմունքը դեպի հայկական գավառները.
Բանաձևեր և որոշումներ.