Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 30

Թիֆլիսի դաշնակցականների ընդհանուր

ժողովի բանաձևը՝ ՀՀ կառավարության

ձևավորման սկզբունքների վերաբերյալ

12 հունիսի 1918 թ.[1]


Թիֆլիսում ապրող դաշնակցական ընկերների հունիսի 12-ի ընդհանուր ժողովը, լսելով ընկեր Խ. Կարճիկյանի զեկուցումը ներկա անցուդարձի շուրջը և քննության առնելով անկախ Հայաստանի կառավարության կազմակերպման խնդիրը, դուրս բերեց հետևյալ բանաձևը.


«Հ. Յ. Դաշնակցությանը տարիներ շարունակ տարել է աշխատավորության դատը, որը և իր աշխատանքի դիմաց ստացել է հայ ժողովրդի քվեների խոշորագույն մասը՝ թե՛ գյուղացիական համագումարի, թե՛ սահմանադիր ժողովի ընտրությունների ժամանակ։ Մյուս կողմից՝ Դաշնակցության վարած քաղաքականությունն է միայն, որ կարող է համապատասխանել հայության շահերին և, երրորդ կողմից, ի նկատի առնելով ներկա ամենապատասխանատու րոպեն, երբ կազմակերպվում է անկախ Հայաստանի պետականությունը, Հ. Յ. Դաշնակցությունն է միակ իրավասու կուսակցությունը, որը պիտի ղեկավարի հայ կյանքը և առաջիկայում՝ մինչև հայկական Սահմանադիր ժողովի ընտրությունները, երբ հայ ժողովուրդը կգա իր քվեով լիազորելու այս կամ այն կուսակցաթյանր ղեկավար հանդիսանալ հետագայի նկատմամբ։


Միևնույն ժամանակ ընդհանուր ժողովը գտնում է անհրաժեշտ, որ Սահմանադիր ժողովը գումարվի ըստ հնարավորին կարճ ժամանակում և որ կազմվելիք հայկական կառավարությանը, ունենալով փոքր տերիտորիա, ապա և փոքր բյուջե, լինի կազմով խիստ սահմանափակ՝ կենտրոնացնելով մի քանի պետական ֆունկցիաներ և ճյուղեր մի անհատի ձեռքում»։


«Հորիզոն», 15 հունիսի 1918 թ., № 115։

  1. ժամանակը ցույց է տրվում համաձայն հրապարակման բովանդակության։