Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 31

Քաղվածք Հայոց ազգային խորհրդի

նիստի արձանագրությունից

12 հունիսի 1918 թ.


Նախագահում էր Ավետիս Ահարոնյանը։ Ներկա էին՝ Ն. Աղբալյանը, բժքիշկ Ա. Բաբալյանը, Խ. Կարճիկյանը, Հ. Քաջազնունին, Ալ. Խատիսյանը, Ռ. Տեր-Մինսայանը, Ս. Մամիկոնյանը, Ս. Հարությունյանը, Մ. Պապաջանյանը, Մ. Ղարաբեկյանը, Հ. Ազատյանը, Լ. Թումանյանը, Ա. Ստամբոլցյանը։


<...>II. Փոխնախագահի[1] ընտրություն.


Առաջարկվում է Ավ. Ահարոնյանի տեղ[2] ընտրել մի փոխնախագահ։ Մատնանշվում են թեկնածուներ՝ Տ. Բեկզաղյանը, Սա. Մամիկոնյանը, Խ. Կարճիկյանը։ Առաջին երկուսը հրաժարվում են։ Փոխնախագահ ընտրվում է Խաչ. Կարճիկյանը։

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 252 շրջ., 254 շրջ.–255։ Պատճեն։ Մեքենագիր։


№ 32

Հայոց ազգային խորհրդի և ՀՀ կառավարության

ծանուցումը Հայաստանի անկախության մասին

13 հունիսի 1918 թ.
Թիֆլիս


Ձերդ Գերազանցություն[3],

  1. Այսինքն՝ փոխարինող, ժամանակավոր նախագահի։
  2. Հայոց ազգային խորհրդի նախագահ Ա. Ահարոնյանը պատրաստվում էր մեկնել Կ. Պոլիս՝ մասնակցելու համար Քառյակ դաշինքի երկրների (Գերմանական, Ավստրոհունգարական, Օսմանյան կայսրություններ և Բուլղարական թագավորություն) և Կովկասի հանրապետությունների միջև կայանալիք կոնֆերանսին։
  3. Ծանուցումն ուղղված է Թիֆլիսում պարսկական հյուպատոսին։