Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3. Լուծել Երևանի նահանգական պարենավորման բաժանմունքը:


4. Լուծել նահանգական գործադիր կոմիտեն։


5. Հայտարարել ժողովրդին, որ պետական ամեն տեսակ հարկերի ապառիկները պետք է վճարվեն անպայման և ամենակարճ ժամանակում։ Նոր հարկեր սահմանելա համար կազմել նախագիծ։ Մտածել նաև ոգելից խմիչքներից ակցիզային տուրք գանձերս մասին։


6. Հացը պետականացնել, դարձնել պետական մենավաճառության:


7. Հայտնել դատարանին, որ տաճիկ պետությանն անցած հիմնարկությանները դադարում են գոյություն ունենալուց և որ այդ հիմնարկությանների պաշտոնեությանը համարվում է արձակված։


8. Լիտոգրաֆիայով տպագրել մանր դրամանիշներ՝ տեխնիկական մասը թողնելով ֆինանսական կառավարչին։


9. Հայտարարել հասարակությանը, որ գոյություն ունեցող բոլոր դրամանիշները՝ անդրկովկասյան, Կերենսկիի, հին թղթադրամները, ինչպես նաև պետական բանկի կառավարչի բաց թողած ժամանակավոր դրսւմանիշները հավասարապես ընդունելի են։


10. Գաղթականության համար հատուկ արոտատեղիներ սահմանել։


11. Կարգադրել, որ միջոցներ ձեռք առնվեն Դարալագյագի գաղթականությանը Զանգեգուր անցկացնելու համար։


ՀԱՍ, ֆ. 441, ց. 1,գ. 11,թ. 12։ Պատճեն։ Ձեռագիր։


№ 35

Հայկական կորպուսի շտաբի պետ գեներալ Ե. Վիշինսկու

հաղորդումը՝ ՀՀ իշխանության կենտրոնական մարմինների

ձևավորման և Երևան փոխադրվելու մտադրության մասին

16 հունիսի 1918 թ.