Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
մինչև 14 հունիսի 1918 թ.[1]

Հաղորդում եմ մի հատված Թիֆլիսից Բաքու ուղարկված ռադիոգրից. «Հանրապետության պատվիրակությունը[2] վերադարձել է Թիֆլիս։ <Հայոց> ազգային խորհուրդը հանձնարարել է Հ. Քաջազնունուն կազմել կաբինետ։ Ազգային խորհուրդը որոշել է կառավարության հետ միասին, Թիֆլիս-Ղարաքիլիսա երկաթուղին բացվելուն պես, անհապաղ մեկնել Երևան։ Այսօր մի թուրք սպա մեկնում է Աշաղա-Սարալ-Սադախլու-Ղարաքիլիսա՝ միջոցներ ձեռնարկելու ճանապարհի բացման համար։ Ա. Ահարոնյան»։

Ճիշտ է՝ ավագ համհարզ
Պորուչիկ[3]

ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 2, թ. 12։ Վավերացված պատճեն։ Մեքենագիր։ Թարգմանության ռուսերենից։


Հրապարակված է՝ Բադալյան Խ. Հ., Գերմանա-թարքական օկուպանտները Հայաստանում 1918 թվականին, երևան, ԵՊՀ հրատ., 1962, էջ 222-223, փաստ. № 38։


№ 34

Երևանի ազգային խորհրդի նիստի որոշումները

15 հունիսի 1918 թ.


1. Երևանի նահանգական Հայոց ազգային խորհուրդն իր հունիսի 15-ի նիստում որոշել և ընտրել է մի վարչություն, որը, փաստորեն, պետք է ունենա կառավարական ֆունկցիա՝ Հայկական Հանրապետությունը ժամանակավորապես կառավարելու՝ մինչև Թիֆլիսից գա Հայաստանի իսկական կառավարությունը և Կենտրոնական ազգային հտրհարդը։


2. Լուծել[4] Երևանի նահանգական կոմիսարիատը։

  1. ժամանակը որոշվում է համաձայն Ա. Ահարոնյանի՝ Թիֆլիսից Կ. Պոլիս ճանապարհվելու օրվա։
  2. Խոսքը Ալ. Խատիսյանի գլխավորությամբ թուրքերի հետ Բաթումում բանակցություններ վարած հայկական պատվիրակության մասին է։
  3. Ստորագրությունն անընթեռնելի է։
  4. Այսինքն՝ լուծարել։