Jump to content

Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
21 հունիսի 1918 թ.

Նախագահում է Ավ. Սահակյանը։ Ներկա էին՝ Ռ. Տեր–Մինասյանբ, Հ. Ազատյանը, Մ. Ղարաբեկյանը, Ս. Տիգրանյանը, բժքիշկ Ա. Բաբալյանը, Ա. Ստամբոլցյանը, Ն. Աղբալյանը, Հ. Քաջազնունին, գեներալ Հ. Հախվերդյանը, գեներալ Ա. Դոլախանովը, Ա. Խոնդկարյանը, Երևանի և Ախալցխայի պատվիրակներ բժիշկ Հ. Մելիքյանը, ինժեներ Մարկոսյանը, Ստ. Մալխասյանը։


I. Երևանի պատվիրակության զեկուցումը.


Բժիշկ Հ. Մելիքյանը զեկուցեց, որ այս ամսի 15-ին Ալեքսանղրապոլ է գնացել մի մասնաժողով՝ բաղկացած Մ. Մասինյանից, Գ. Տեր-Հակոբյանից, Յու. Թամամշևից, Քեշմիշովից, բժքիշկ Հ. Սևլիքյանից ու Բեգտաշովից, երեք հարց լուծելու համար. 1) Գաղթականության հարցը։ 2) Զորքի տեղափոխվելու կարգը և գերիների խնդիրը։ 3) Սահմանների խնդիրը։ Այդ բոլոր խնդիրների նկատմամբ էլ մասնաժոդովն արդեն սկսել է իր աշխատանքները, գրավոր առաջարկներ է արել տաճիկներին, բայց դեռ դրական պատասխաններ չի ստացել: Հավանորեն մոտ ապագայում այդ խնդիրները կստանան այս կամ այն լուծումը՝ թերևս դրական հետևանքով մեզ համար։ Ապա ներկայացնում է գրավոր զեկուցում՝ մասնաժողովի գործունեության բոլոր գրությունների պատճեններով, որ տվել են տաճիկներին և ստացել նրանցից։ Այնուհետև բժիշկ Հ. Մելիքյանը և Մարկոսյանը հաղորդում են իրենց տպավորությունները և Երևանի դրությանը նկարագրում։ Կտրված լինելով ամբողջ աշխարհից, զուրկ հացից, իշխանությունից՝ այնպիսի կրիտիկական դրության մեջ է Երևանը, որ հրամայական անհրաժեշտություն է ներկայացնում <Հայոց> ազգային խորհրդի տեղափոխությունը Երևան՝ որքան կարելի է շուտ, հակառակ դեպքում անիշխանությունը մեծ ծավալ կստանա։ <..>


IV. Նոր փոխնախագահի ընտրությանը.


Ի նկատի ունենալով, որ Խ. Կարճիկյանը հիվանդ է և դա կարող է երկար տևել, որոշվում է ժամանակավորապես նոր նախագահ ընտրել։ Հ. Քաջազնունու առաջարկով ժամանակավոր նախագահ է ընտրվում Ավետիք Սահակյանը։