ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 262-263։ Պատճեն։ Մեքենագիր։
№ 39
Քաղվածք Հայոց ազգային խորհրդի
նիստի արձանագրությունից
Նախագահում էր Ավ. Սահակյանը։ Ներկա էին՝ Ս. Տիգրանյանը,
Մ. Ղարաբեկյանը, Հ. Դավթյանը, Ռ. Տեր-Մինասյանը, բժիշկ
Ա. Բաբալյանը, Ն. Աղբալյանը, Հ. Քաջազնունին, Խ. Կարճիկյանը,
Ա. Ստամբոլցյանը, Ստ. Մամիկոնյանը, Լ. Թումանյանը, Ա. Երզնկյանը,
Հ. Թումանյանը, որ նոր էր եկել Լոռուց։
<...>II Կառավարության խնդիրը և երևան տեղափոխվեի.
Հ. Քաջազնանին հայանում է, որ կառավարությունն այն մասով,
որ ուզում էր, չկա. արտաքին գործոց մինիստրը Ալ. Խատիսյանն
է, Կ. Պոլսամ է, ֆինանսների՝ չկա, որը քաշքշվում է Հայ ժողովրդական կուսակցության հետ ունեցած բանակցությունների շնորհիվ։ ժամանակավորապես առաջարկված են Խ. Կարճիկյանը և Գ. Տեր-Հարությունյանը,
մնամ է միայն գեներալ Թ. Նազարբեկովը, որը վարում է
իր գործերն իբրև զինվորական մինիստր։ Դարձյալ մի փորձ
արի Հայ ժողովրդական կուսակցության հետ համաձայնության գալու,
չեղավ։ Այսպես՝ ուրեմն 14 օր է անցել, բայց կառավարություն չկա.
եթե լինի էլ. այստեղ չի կարող մնալ։
Ստ. Մամիկոնյան. Ես առաջ այնպես էի հասկացել, որ եղածները ժամանակավոր են, հիմա, ուրեմն, մշտապես մնում են կառավարության
մեջ։
Հ Քաջազնունի. ժամանակավոր են այն չափով, որ չափով ժամանակավոր է կառավարությունը։ Վերջնական հայտարարությամբ կլինի Երևանում։ Եղածները վարում են իրենց բաժինները <Հայոց> ազգային խորհրդի անունից։ Սակայն էական խնդիրը և ամենաան–